• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվարների սեմինար – քննարկում

Այսօրվա սեմինարը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում քննարկեցինք Գնահատման ծառայության <<Ծնողի կրթական կարիքների գնահատում>> հարցաթերթիկը, ծնողական կրթության սեմինարների կազմակերպման կարգը: Ծնողական սեմինարները կազմակերպելու են դասավանդողները:

Նոյեմբերի 7– ի սեմինարին քննարկելու ենք Ծնողական կրթությանն անհրաժեշտ ծրագրերը: 

Սեմինարի երկրորդ մասում խոսեցինք հաշվառման և գնահատման մատյանների առավելությունների մասին: Քննարկվեց էլեկտրոնային մատյանների հաշվառման նոր ձևը և որոշվեց այն կիրառել նոյեմբերից: