• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրագրային պատումներ Գանձայից - 3

 

Այսօր ժամը 9-ին մենք անցկացրինք մեր ընդհանուր պարապունքը Գանձայում: Ներկայացրինք մեր կրթահամալիրը, մեր կայքը, առօրյան և ամեն ինչ: Քիչ թե շատ պատկերացում կազմվեց մեր առօրյայի մասին: Մոտ մեկ ժամ մենք անցկացնում էինք մեր ընդհանուր պարապունքը: Հետո ուղևորվեինք դեպի Սաղամո լիճը:Մեքենայում այս անգամ միայն մենք չէինք: Մեզ հետ էին նաև մեր նոր ընկերները: Եվ մեր ընդհանուր թիվը կազմում էր մոտ 25 հոգի: Լճի ափին փորձում էինք կրակ վառել:Չէր ստացվում…Գտանք մի անվադող, հարմար տեղ, որոշ չափով չոր խոտ և, իհարկե, կարտոֆիլ: Մեծ ջանքեր թափելուց հետո տղաները և մեծ մասամբ ընկեր Նառան վառեցին կրակը և խորովեցին կարտոֆիլը: Շատ ցուրտ էր: Կերանք և նստեցինք կրակի կողքին: Մոտ 2 ժամ մենք լճի ափին էինք: Հետո շարժվեցինք դեպի գյուղ: Հասանք տուն ժամը 9-ի մոտ: Այնքան հոգնած էինք, որ գիշերը ժամը 8-ից մինչև 11-ը խաղում էինք ու արդեն հրաժեշտ տալիս: Վերջապես ժամը 11-ին հասանք տուն: Քնեցինք…Վաղը մեզ սպասվում է բաժանում:

                                                            Սյուզի Կարապետյան, 11-րդ դասարան