• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեփանակերտ. «Նոթբուքն ինձ դասընկեր»

Վերապատրաստման երկրորդ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով: Էլեկտրոնային ընթերցարանի ստեղծումը սկսեցինք դրանց տեսակներին ծանոթանալով: Պայմանավորվեցինք ստեղծել  տեսա- ընթերցարան: Ընտրեցինք բանաստեղծությունը, բաժանվեցինք խմբերի: Յուրաքանչյուր խմբի տրվեց համապատասխան քառատողը: Խմբերը  նկարեցին համապատասխան քառատողը նկարչական ծրագրում և բնագիրը վերածեցին բարբառի: Երբ պատրաստ էին բարբառային տարբերակները, թվային ձայնագրիչով ձայնագրեցինք դրանք: Իսկ մի խումբը թվային ֆոտոխցիկով լուսանկարում էր Ստեփանակերտի աշունը: Աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր նյութերը հավաքեցինք մի թղթապանակում ու ստեղծեցինք ֆիլմ