• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմում է Լիա Մովսիսյանը

  Իմ  ջավախքյան ընտանիքը

Հիմա նստած մեզ`  ինձ ու քրոջս` Գոհարին, հյուրընկալած ընտանիքի անդամների հետ զրուցում էի ու որոշեցի գրել կայքին, պատմել, թե ինչքան լավ է այստեղ:Այնքան լավ, որ առաջին օրն է,  որ այստեղ եմ, բայց չեմ ուզում գալ Հայաստան: Ինձ այստեղ զգում եմ փոքրիկ Հայաստանում: Կրթահամալիրն է ինձ կանչում, գուցե մի քանի օրից վերադառնանք: Ճիշտն ասած, ես գիտեի, որ այստեղի մարդիկ լավն են, բայց որ այսքան  լավն են՝ չգիտեի:Ես իմ ամբողջ հոգով սիրահարված եմ Ջավախքին և այստեղի յուրաքանչյուր բնակչին: Բախտս շատ է բերել.  հյուրընկալվել ենք մի լույս աղջկա ՝ Լուսինեենց   տանը: Տաք-տաք, պայծառ, զվարթ ամեն րոպեն անցնում է: Օրն անցավ շատ  լավ, տեսանք Փարվանա լիճը: Եղանք <<Շոթա  Ռուսթավելի>>-ի և <<Վահան Տերյան>>-ի անվան դպրոցներում: Տեսանք և զարմացանք Վահան Տերյանի տուն - թանգարանով: Ուսուցիչներից թաքուն գնացինք զբոսանքի և առոք - փառոք վերադարձանք արդեն <<մեր>> տները: Հիմա շատ ուրախ եմ, հիացմունքս արտահայտել չեմ կարողանում: Ուրախ եմ այս պահի համար, ավելի ուրախ գալիք պահերի համար:

                                                   Լիա  Մովսիսյան  10-րդ դասարան