• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրագրային պատումներ Գանձայից - 2

Առավոտյան ժամը 8:30: Այսօր արդեն Գանձա` Ռուսթավելու դպրոցի բակ: Ժամը 9-ին արդեն դասարան` կենսաբանության դասին: Դպրոցից դուրս եկանք և ծանոթացանք գյուղապետ Հովհաննես Թևանյանի հետ: 9:30 էր, և շարժվում ենք Ախելցիխե:  Ճանապարհին, սարի լանջին, Տերյանի դիմապատկերը: Անձրև է գալիս: Բայց դա մեզ չի խանգարում: Մենք շարժվում ենք առաջ։ Առաջ` դեպի մեր հին ու նոր երկրի մի գողտրիկ անկյունը:  Ժամը 10-ն է, և մենք գնում ենք Փարվանա գետի ափով: Երգում ենք: Կրկին երգում: Այս անգամ Ռ.Հախվերդյան և Էմանուել Ագջոյանի սիրելի «Լեբլեբիջիների քայլերգը»: Իջանք Ցիխե բերդի մոտ, որը անվանվում է նաև Թամար թագուհու անունով  (իհարկե մենք այն վերագրեցինք մեր սիրելի պատվելի Թամարին): Ժամը  11-ն է,   և մենք շարունակում ենք ճանապարհը:  Անցանք Ասպինձայի շրջանով: 12-ն է: Վերջ: Վերջացավ ևս մեկ բնության հրաշք: ՄԵկ ժամ է,  որ անցնում էինք Քուռ-Փարվանա հովտի ծառուղիով` զարդարված աշնանային գույներով: Ախելցիխեում ենք:  Գնացինք Ռաբաթ ամրոցը: Չեմ կարող  արտահայտել հիացմունքս:   Ասածս կհաստատի նյութիցս հետո դրված ֆոտոշարքը:  Իսկ հետո գնացինք վրաց ավանդական ուտելիքները` խինկալին և խաչապուրին ճաշակելու: Սա էլ վերջացրինք: Գնում ենք Աբասթումանի: Եվս մի հիասքանչ վայր: Մի տեղ, որը նման է դրախտի: Դրախտ, որը մեր կյանքի մի քանի ժամը դարձրեց անմոռանալի: Դեղին ու կարմիր տերևներով ծառուղի, համեմված գետի շառաչով ու խշխշան թափված տերևներով: Իմացանք նաև, որ այստեղ հանգստացել և ստեղծագործել է Հովհ.Թումանյանը: Աբասթումանիում է գրվել <<Փարվանան>>, <<Թմկաբերդի առումը>>, <<Անուշը>> և շատ այլ գործեր: 16.00, և մենք շարժվում ենք դեպի Վարդիա: Ոչ բոլորս, բայց մի քանի հոգով հասանք գրեթե ամենավերևի քարանձավը: Հիասքանչ տեսարան է: Մեզ տեղացիները փորձում էին համոզել, որ արդեն մութ է, և բարձրանալն էլ գրեթե անհնար և չափազանց վտանգավոր: Սակայն մենք… Սեբաստացիներս… Իհարկե, հաղթահարեցինք այդ բարձունքը: Արդեն մութ էր, երբ մենք հասանք ներքև: Հասանք և շարունակեցինք ճանապարհը դեպի մեր նոր ընկերների ընտանիքները: Ճանապարհին շատ ուրախ էր:Երգում էինք`ինչպես միշտ: Երգեցինք եկեղեցական, հայրենասիրական, կրթահամալիրյան և այլ երգեր: Ասմունքեցինք Հովհ.Թումանյանի <<Թմկաբերդի առումը>>,<<Փարվանան>>,պատվելի Թամարը երգեց տերյանական երգեր: Ժամը 20.30 է: Վերջապես հասանք գյուղ: Առավոտյան մեզ սպասվում է շա~տ հետաքրքիր օր: Իսկ ձեզ…Անակնկալներ…

                                             

                                                                                  Սյուզի  Կարապետյան,  11-րդ դասարան