• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեփանակերտյան վերապատրաստման առաջին օր

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով վերապատրաստումներն ընթանում են Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: «Անունների պատմություն» մեթոդով ծանոթացանք, ներկայացրինք ծրագիրը: Սկսեցինք ստեղծել մեր անհատական էլեկտրոնային այբբենարանները, պատմեցինք մեր փորձի մասին: Աշխատանքի ընթացքում մթնոլորտը գնալով ավելի ջերմացավ, մտավախություններն ու անհանգստությունները տեղի տվեցին աշխատանքային հրճվանքին: Սառույցը կոտրված է: