• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տնտեսագիտություն

«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր
Տնտեսագիտության առարկայական ծրագիր
Արման Երանոսյան

Բացատրագիր
Տնտեսագիտությունը գիտություն է, սահմանափակ ռեսուրսների այլընտրանքային օգտագործմամբ, անսահմանափակ պահանջմունքների առավելագույն բավարարման, մեթոդի, սկզբունքների և օրենքների վերաբերյալ: Տնտեսագիտության տեսությունը ուսումնասիրում է միայն տնտեսական բարիքները: Բարիքների սահմանափակությունը ենթադրում է դրանց նորմավորումը, այն է սահմանափակ բարիքների արդյունավետ բաշխումը և օգտագործումը: Տնտեսագիտությունը լինելով հասարակական  գիտություն, ավելի քան առընչվում է ոչ հասարակական ուղղությունների հետ: Կարգավորում է տնտեսության, արտադրության, արդյունաբերության, սպասարկման ոլորտի և այլն,  տեսական և գործնականում կիրառելի հատվածը:

Դասընթացի նպատակներ և խնդիրներ
• սովորողներին ծանոթացնել տնտեսության մասին գիտելիքների ամբողջական համակարգի սկզբունքներին  (հասկացություններ, օրենքներ , տնտեսական փոխհարաբերություններ)
• սովորողների մոտ ձևավորել տնտեսության մասին տարրական պատկերացումներ.  իր անմիջական շրջապատի և առօրյա կյանքի  տնտեսական երևույթների վերաբերյալ
• յուրացնել տնտեսագիտության հիմնական դրույթները. տնտեսական հարաբերությունները և դրանց ազդեցությունը արտադրական գործընթացների վրա, տարբեր տնտեսական համակարգերի և դրանց զարգացման հեռանկարների առանձնահատկությունները, արտադրության գործընթացը, բաշխումը, նյութական բարիքների փոխանակումը և սպառումը միկրո և մակրո մակարդակներում
• սովորողի մոտ ձևավորել տնտեսագիտական մտածողություն և ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման կարողություն առօրյա կյանքում

Ուսումնական միջավայր և անհրաժեշտ գործիքներ
Տնտեսագիտության դասավանդման համար, համապատասխան միջավայր կարող է հանդիսանալ ինչպես նախատեսված կաբինետը, այնպես էլ արտադրամասը, շուկան և այս ոլորտին պատկանող այլ միջավայր: Ուսումնական կաբինետի պարագայում, անհրաժեշտ է համապատասխան գրականություն(տպագիր կամ էլեկտրոնային), համակարգիչ, որը միացված է ինտերնետին: Խմբային և անհատական աշխատանքների համար նախատեսված միջոցներ(սովորողի անհատական նոթբուք, նեթբուք, կամ որոշակի թվով սովորողների համար մեկ գործիք, որն անպայման միացված է համացանցին և սովորողն անարգել կարող է օգտվել համացանցում առկա ուսումնական ռեսուրսներից, դասավանդողի sky drive-ում առկա ուսումնական փաթեթներից կամ դասավանդողն է ներկայացնում առկա նյութը պրոյկտորի միջոցով): Դասավանդողին և սովորողին անհրաժեշտ գործիքներն են, բացի վերոնշյալից, թվային ֆոտոխցիկ, էլեկտրոնային կրիչ:
Անհրաժեշտ է, որ դասավանդողը տիրապետի ռուսերենին, մասնագիտական անգլերենին, որպեսզի անարգել օգտվի ուսումնական ռեսուրսներից և մասնագիտական գրականությունից,  ՀԾ, MC office փաթեթին, անարգել օգտվի համացանցից:

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը
Խմբային և անհատական աշխատանքներ, առարկայական քննարկումներ, հետազոտական աշխատանքների կազմում և ներկայացում, մասնագիտական ճամփորդություններ և փորձառություններ, ուսումանական-բիզնես պլանների մշակում(փոքր արտադրական ծավալների և սպասարկման ոլորտի համար), ցուցահանդես-մրցույթների կազմակերպում և մասնակցում:
Գնահատման կարգը
Գնահատումն առաջարկում եմ իրականացնել երկումիավորանոց  համակարգով` «Ստուգված», «Չստուգված» տարբերակով: Գնահատման պարագայում հաշվի է առնվում՝ կիսամյակի ընթացքում սովորողի ցուցաբերած ակտիվությունը, մասնագիտական փորձառությունների մասնակցությունը, անհատական հետազոտական աշխատանքների առկայությունը, մեդիաօլիմպիադաների մասնակցությունը:
Ուսումնական ճամփորդություններ և մասնագիտական փորձառություններ
Վերոնշյալը կազմակերպվում է ելնելով առարկայի առաջադրած խնդիրներից և նպատակներից և բխում է ուսումնասիրվող թեմայի անհրաժեշտությունից: Փորձառությունների և ճամփորդությունների վայրեր են դիտարկվում՝ բանկերը, շուկաները, սուպերմարկետները, արտադրական միավորները և այլն:
Հետազոտական աշխատանքներ
Նմուշներ
Գովազդի նշանակությունը և դերը ապրանքների և ծառայությունների իրացման գործում:
Ընդհանուր նկարագիր
Գովազդ հասկացությունը և տեսակները: Արտադրության կազմակերպում և շուկայի ուսումնասիրություն: Կիրառելի տարբերակը x արտադրության կազմակերպման պարագայում:

Առարկայի բովանդակություն
1. Տնտեսագիտություն առարկան և մեթոդը:
2. Տնտեսագիտության հիմնական ելակետային հասկացությունները:
3. Տնտեսության հիմնական նպատակներն ու խնդիրները:
4. Արադրական հնարավորությունների սահման: Այլընտրանքային արժեք:
5. Վերարտադրության փուլերը:
6. Տնտեսական աճ: ՀՆԱ:
7. Աշխատանքի հասարակական բաժանումը:
8. Փողի ծագումը և էությունը:
9. Շուկայական տնտեսակարգ: Բարիքի արժեք:
10. Շուկայի էությունը և կառուցվածքը:
11. Անհատական հետազոտական աշխատանքների միջոցով, առկա նյութի ամփոփում:
12. Պահանջարկ: Պահանջարկի կորը:
13. Պահանջարկի փոփոխության ոչ գնային գործոնները: Փոխարինող և Փոխլրացնող ապրանքներ:
14. Առաջարկ: Առաջարկի կոր:
15. Առաջարկի փոփոխության ոչ գնային գործոնները: Առաջարկի առաձգականություն:
16. Հավասարակշռությունը շուկայում:
17. Սպառողական վարքագծի տեսություն:
18. Աշխատանքի շուկա և աշխատավարձ:
19. Գործազրկություն: Պատճառները և տեսակները:
20. Անհատական հետազոտական աշխատանք:
21. Կապիտալ և տոկոս:
22. Հող և ռենտա:
23. Ձեռնարկատիրական գործունեության էությունը:
24. Ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
25. Տնտեսական ռիսկի էությունը:
26. Բաժնետիրական ընկերությունների էությունը և տեսակները:
27. Շուկայական մրցակցության մոդելները:
28. Բանկերը և դրանց գործառնությունները:
29. Վարկեր և արժեթղթեր:
30. Տնտեսության պետական կարգավորում:
31. Պետական բյուջեն: Հարկերը և տուրքերը: Ներքին և արտաքին պարտքը:
32. Բնակչության եկամուտները և դրանց անհավասարությունը
33. Սոցիալական ապահովության իրացման ձևերը:
34. Արտաքին առևտուրը: Բացարձակ և հարաբերական առավելությունների սկզբունքը:
35. Կապիտալի արտահանումը, աշխատանքի միջազգային միգրացիան և միջազգային արժույթային հարաբերությունները: Վճարաքյին հաշվեկշիռ:
36. Անհատական աշխատանքների միջոցով ամփոփում:

Օժանդակ գրականության ցանկ
1 Հասրակագիտություն: Դասագիրք հանրակրթական 10-րդ դասարանի համար: Երևան, Տիգրան Մեծ, 2009: Ս.պետրոսյան, Ս. Խաչատրյան, Հ. Խաչատրյան, Կ. Վարդանյան, Հ. Աղաջանյան
2 «Տնտեսագիտություն», Ջ. Դ. Գոռթնի, Երևան, 1999
3 «Տնտեսագիտություն», Փ. Սամուելսոն, Ու. Դ. Նարդհաուս,Երևան, 1995
4 «Տնտեսագիտություն»(Պատանեկան նվաճումներ), Եր., 2002թ.:
5 «Կիրառական տնտեսագիտություն», Եր., 1999թ.:
6 “Экономикс”, К. Р. Макконнелл, С. Л. Брю, Москва, 1993
7 “Курс экономической теории”, М. Н. Чепурина, Е. А. Киселева, Киров, 2002
8 “Курс экономической теории”, А. В. Сидорович, Москва, 2001
9 “Экономика”, А. С. Булатов, Москва, 1997

Օժանդակ կայքերի ցանկ
1. www.mskh.am
2. www.gov.am
3. www.cba.am
4. www.minfin.am
5. www.mineconomy.am
6. www.minagro.am
7. www.armstat.am