• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի սեմինար. օր երկրորդ

Երևանի 78 դպրոցում շարունակվում են «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի սեմինարները: Այսօր խումբն ավելի փոքրաթիվ էր: Սեմինարին մասնակցում էին այն ուսուցիչները, ովքեր ունեին անհատական համակարգիչներ կամ նոթբուք-նեթբուքներ և աշխատելու էին այդ ծրագրով: Հավելենք, որ Երևանի այս դպրոցում գործելու են «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով աշխատող երկու` 5-րդ և 6-րդ դասարաններ: 

Խմբի անդամները սկզբում անվստահ, բայց հետո համերաշխ ու հավեսով էին աշխատում, փորձում իրենց իմացածի չափով օգտակար լինել իրարու:

Կարծում ենք` բավականաչափ հագեցած ու արդյունավետ աշխատանքային օր ունեցանք: