• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԼՂՀ ԿԳՆ հետ համագործակցության երկու նախագիծ աշնանային արձակուրդին

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Արցախի ԿԳ նախարարության համագործակցության արդյունավետ շարունակությունն են սովորողների աշնանային արձակուրդի օրերին իրականացվող երկու ուսումնական նախագծերը: Հոկտեմբերի 23-ին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Արցախ է մեկնում կրթահամալիրի երկու խումբ:

Արցախի ԿԳ նախարարության պատվերով կրթահամալիրի  վերապատրաստող ուսուցիչների 14 հոգիանոց խումբը հոկտեմբերի 24-26-ը կազմակերպում է «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով վերապատրաստում Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների դասվարների համար: Վերապատրաստվողների 6 խմբում ընդգրկված են Ստեփանակերտի, Շուշիի 125 ուսուցիչներ:
Հոկտեմբերի 23-27-ը Արցախի ԿԳՆ «Գանձասար» ճամբարում և Վանք գյուղի դպրոցում կազմակերպվում է կրթահամալիրի և Արցախի հանրակրթական դպրոցների ռազմա-մարզական, տեխնիկական ստեղծագործության, հայրենագիտական-էկոլոգիական ակումբների սովորողների, նրանց ղեկավարների ամենամյա ստեղծագործական հավաք-ճամբարը` 50-ական մասնակից կրթահամալիրից և Արցախից: Կրթահամալիրցիների տեղափոխումը կազմակերպում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ճամբարում կկազմակերպվեն ակումբային պարապմունքներ և ընդհանուր նախագծերի իրականացում, գիտակների մրցույթ, քննարկում-բանավեճեր, հայրենագիտական-էկոլոգիական արշավ, պարուսուցում-կարաոկե:

Վերապատրաստման և ակումբների հավաք-ճամբարի ընթացքը և արդյունքները կներկայացվեն mskh.am-ում: