• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույն, պլեներցիներ

Ողջունում ենք Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների պլեները Ստեփանավանում՝ անտառում։ Ոգևորում են ոչ միայն գեղեցիկ նկարները` աշնանային բնության գրկում, սովորողների ստեղծական աշխատանքը, նաև այն, որ պլեներները` տարին չորս անգամ, կգրանցվեն կրթական ծրագրում։

Շնորհակալ ենք նաև «պլեներ» բառի համար, որ առավոտյան սուրճի ընկերներով` տիարք Բլեյանն ու Հակոբյանը, Նառան, Լիլիթն ու ես  սովորեցինք այս ֆոտոշարի առիթով։ «Պլեները» գեղանկարչության մեջ օգտագործվում է երկու իմաստով`

  1. գեղանկարում օդի ու բնական լուսավորության յուրօրինակության փոխանցում.
  2. բնական միջավայրը` որպես գեղանկարչի ստեղծագործության տեղ և, միաժամանակ, առարկա։