• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական էքսպոն համալիրում

 

Info.mskh.am

info.mskh լրագրողներս գնացել էինք կրթական էքսպո:Մենք շրջեցինք բոլոր տաղավարներով: Այստեղ ամեն տաղավարում տարբեր կազմակերպություններ ներկայացնում էին իրենց կրթական ծրագրերը և իրենց սարքավորումները: Մենք տեսանք շատ հետաքրքիր նորություններ, որոնցից ամենատպավորիչը այն սարքն էր, որը կարիք ունեցող մարդկանց օգնում էր առանց դժվարության շարժել թևը:Սարքը ներկայացնում էին Երևանի ճարտարագիտական համալսարանի ուսանողները: Բացի դրանից կային նաև շատ կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին տարբեր հետաքրքիր գրքեր:

Տաղավարներում ներկայացվում էին Բելոռուսի, Ռուսաստանի, Ղազախստանի տարբեր հրատարակչություններ ու կրթօջախներ, պետական կառույցներ:

Կրթական էքսպո բացի տարներ դպրոցներից ու կրթօջախներից այցելել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ասատրյան Քրիստինա