• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քիչ էլ էքսպոյի մասին

 

Info.mskh.am

Այսօր ԱՊՀ երկների ուսուցիչների ու կրթության աշխատակիցների երկրորդ համաժողովի բացումն ու կրթական էքսպոի մեկնարկն էր:Մենք` info լրագրողներս, գնացել էինք այնտեղ: Առավոտյան ժամը 9-ից մենք info լրագրողներս հետևում էինք էքսպոին, որը շատ լավ անցավ: Կային շատ տաղավարներ. մի տաղավարում գրքեր էին ցուցադրված, մյուսում` հեռուստացույցով հետաքրքիր խնդիրներ էին ներկայացվում, մեկ այլ տեղ` ռոբոտներ ու հայերենով գրված համակարգչային կրթական ծրագրեր: Ինձ ամենաշատը դուր եկավ ռուսերեն գրքերի տաղավարը, որոնք եկել էին Ռուսաստանից. շատ հետաքրքիր գրքեր ունեին:

Մեր կրթահամալիրի տաղավարը ամենամեջտեղում էր ու ամենամեծն էր: Բացի այն, որ մենք այնտեղ ներկայացնում էինք մեր տարբեր հեղինակային ծրագրերը, մենք նաև կազմակերպեցինք ֆլեշ-մոբ: Պարում էինք բոլոր սովորողներս ու մեր մի քանի դասավանդողները: Անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց մեր բարձր տրամադրությունը:

Համագումարի ու էքսպոյի մասնակիցների համար համեղ հյուրասիրություն էր կազմակերպվել:

Մկրտչյան Քնարիկ