• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Իրավագիտություն» առարկայի ծրագիր

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«Իրավագիտություն» առարկան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասավանդվող ընտրովի առարկաներից է, այն ուսուցանվում է 10-րդ և 11-րդ դասարաններում։
«Իրավագիտություն» առարկան իրավունքի դասավանդման խորացված կուրս է, որի հիմնական նպատակը իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացու ձևավորումն է։ Իրավագիտակցությունը, լինելով հասարակական գիտակցության ձևերից մեկը, մարդկանց, նրանց միավորումների, ամբողջ հասարակության հայացքների, գաղափարների, պատկերացումների ամբողջությունն է իրավունքի և իրավական երևույթների վերաբերյալ։ Իրավագիտակցությունը հսկայական դեր է խաղում հասարակական կյանքում, որը դրսևորվում է հետևյալ հիմնական գործառույթներով՝ ճանաչողական, գնահատիչ, կարգավորիչ։ Իրավագիտակցությունը նպաստում է իրավունքի ուսումնասիրու-թյանը, ուստի և նրա իմացությանը։ Գնահատելով իրավունքը, դրա դրական և բացասական ազդեցությունը՝ իրավագիտակցությունը ձևավորում է որոշակի վերաբերմունք իրավունքի նկատմամբ։ Ուսանողները, ունենալով բարձր իրավագիտակցություն, կտիրապետեն իրենց հիմնական իրավունքներին ու պարտականություններին և, հարկ եղած դեպքերում, կկարողանան իրացնել այդ իրավունքները ու ընդհանրապես, ավելի բարեխճորեն կբերաբերվեն իրենց պարտականությունների կատարմանը։ Առարկայի նպատակներից է նաև մարդու և հասարակության  վերաբերյալ գիտական պատկերացումներ ունեցող, ճանաչո-ղական, սոցիալական և անհատական կարողությունների ու հմտությունների տիրա-պետող, ազգային ու համամարդկային արժեքներ կրող, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող, սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացու ձևավորումը։


ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հասարակագիտության ուսուցումը պետք է ուղղված լինի սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`
- վերլուծել, համեմատել, ընդհանրացնել, վերացարկել և համադրել հասարակա-կան կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներ, իրադարձություն-ներ, երևույթներ և փաստեր.
- տարբեր սկզբնաղբյուրներից տեղեկատվություն ընտրել, վերլուծել,  եզրակա-ցություններ անել և համապատասխան հղումներ կատարել.
- աշխատել թիմերով, համագործակցել և կարողանալ ներկայացնել ստացած գիտելիքը և կատարած աշխատանքը,
- հանրային կյանքի տարբեր ոլորտներում կիրառել հաղորդակցվելու համարժեք ձևեր.
- կապել կյանքը և ուսումնառությունը համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման միջոցով
- հասկանալ և գնահատել իր հասարակական դերը` որպես որոշակի ժամա-նակաշրջանում և որոշակի տարածության մեջ ապրող քաղաքացի.
- տարբերակել իրավունքի հետ առնչվող խնդիրները, հասկանալ դրանց իրավական ու ոչ իրավական լուծումների տարբերությունը, յուրացնել ու գնահատել օրենքների և օրինականության նշանակությունը, իրավագիտակից, օրինապաշտ և ակտիվ քաղաքացիներ դառնալու համար.
- արտահայտել սեփական կարծիքը և այն պաշտպանել իրավագիտական խնդիրների շուրջ կազմակերպված քննարկումների և բանավեճերի ընթացքում.
- դրսևորել  ստեղծագործական մտածելակերպ.
- ունենալ գործուն քաղաքացիական դիրքորոշում և գործնականում կիրառել ժողովրդավարության սկզբունքները:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ուսուցման գործընթացում` կախված թեմայից, դասի նպատակից, դասարանից, քննարկվող հիմնախնդրի և սովորողների առանձնահատկություններից, առկա հնարավորություններից ու այլ հանգամանքներից, տվյալ դասի կամ դասի հատվածի համար ըստ  նպատակահարմարության կարող են ընտրվել ուսումնական գործունեության հետևյալ  տեսակները`
• ուսումնական նյութի բացատրում, լուսաբանում
•ինքնավերլուծություն, զրույցներ ու հարցազրույցներ շրջապատող մարդկանց տարբեր խմբերի հետ     
•զանգվածային լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության  վերլուծություն 
• Սկզբնաղբյուրների հետ աշխատանք
• հիմնախնդիրների հետազոտում 
• մտքերի տարափ 
• դերային խաղեր 
• հանդիպումներ հյուր դասախոսների հետ 
• խաղերի, մրցույթների անցկացում 
• բանավեճեր 
• թեստային աշխատանքների ու ստուգարքի անցկացում 
•նոր տեխնոլոգիաների օգտագործում, աշխատանք վիրտուալ գրադարանների հետ 
• թղթապանակների շարունակական պատրաստում, մեկնաբանում                                  
• արդիականության հակասական հիմնախնդիրների բաց քննարկում       
•անհատական ու խմբային, ինքնուրույն և համագործակցային  աշխատանքների կատարում 
• նախագծերի իրականացում
• հանրօգուտ աշխատանքների, ծրագրերի իրականացում  
• համայնքային հիմնախնդիրների հետազոտում 
• և այլն:

ԱՌԱՐԿԱՅԻ  ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՒԿ

10-րդ դասարան

• Ներածություն
• Թեմա 1. Իրավունք. հասկացությունը, էությունը (1 ժամ)
Իրավունք. հասկացությունը, էությունը, փոխհարաբերությունը սոցիալական նորմերի և բարոյական նորմերի հետ:
• Թեմա 2. Իրավունքի հիմնական դասակարգումը, իրավունքի աղբուրները  (3 ժամ)
Սահմանադրություն: Օրենքներ: Միջազգային պայմանագրեր: Գործադիր իշխանության մարմինների ակտեր:  Դատական նախադեպ:
• Թեմա 3. Իրավախախտում և իրավական պատասխանատվություն  (5 ժամ)
Իրավախախտման տարրերը: Իրավախախտման տեսակները. հանցանք, զանցանք (1 ժամ):
Իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները. քրեական, վարչական, կարգապահական (2 ժամ):
Իրավական պատասխանատվության նպատակները: Իրավական պատաս-խանատվության նշանակման սկզբունքները: Անչափահասների պատասխանատվության առանձնահատկությունները (2 ժամ):
• Թեմա 4.Արդարադատություն. հասկացությունը, սկզբունքները և եղանակները (1 ժամ)
• Թեմա 5.ՀՀ սահմանադրական իրավունքի հասկացությունը և ընդհանուր բնութագիրը (5 ժամ)
Սահմանադրական իրավունք. hասկացությունը, առարկան, աղբյուրները։ (2 ժամ)
ՀՀ Սահմանադրությունը, նրա կառուցվածքը, առանձնահատկությունները, ընդունման և փոփոխման կարգը (2 ժամ)
• Թեմա 6. Մարդու սահմանադրական իրավունքները և ազատությունները (6 ժամ)
Մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակը. hասկացությունը, տարրերը, սկզբունքները (2 ժամ)։
«Մարդ», «Քաղաքացի», «Օտարերկրացի» և «Քաղացիություն չունեցող անձինք» հասակցությունները։ Օտարերկացիների իրավական կարգավիճակը ՀՀ-ում (2 ժամ)։
Քաղաքացիության հասակցությունը, որոշման սկզբունքները։ ՀՀ քաղաքացիության սահմանադրական հիմունքները։ ՀՀ քաղացիության ձեռք բերման և դադարեցման հիմքերը և կարգը։ ՀՀ քաղաքացիությունից զրկելու հիմքերը (2 ժամ)։
• Թեմա 7. ՀՀ Ազգային ժողովի մարմինները և գործունեությունը, օրենսդրական վարույթ (3 ժամ)
• Թեմա 8. ՀՀ գործադիր իշխանություն, կառուցվածքը (2 ժամ)։
• Թեմա 9. Դատական իշխանությունը և դատական համակարգը ՀՀ-ում (5 ժամ)
ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորությունները (2 ժամ)
Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները (3 ժամ):
• Թեմա 10. Դատախազությունը, ոստիկանությունը և փաստաբանները (5 ժամ)
Դատախազության լիազորությունները: Ոստիկանության լիազորությունները (2 ժամ):
Փաստաբանների դերը, փաստաբանական գործունեությունը, փաստաբանների անկախությունը, փաստաբանական գործունեության արտոնագրումը (2 ժամ):
• Թեմա 11. Քրեական իրավունք, քրեական վարույթ. (3 ժամ)
Քրեական իրավունքի հասկացությունը, քրեական գործով վարույթի փուլերը
• Թեմա 12. Քաղաքացիական իրավունքի հասկացությունը, սուբյեկտները, քաղաքացու իրավունակություն և գործունակություն (6 ժամ)
Քաղաքացիական իրավունքի հասկացությունը, սուբյեկտները (1 ժամ)
Քաղաքացին՝ որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ (1 ժամ)
Քաղաքացու իրավունակությունը: Քաղաքացու գործունակությունը: Խնամա-կալություն, հոգաբարձություն։ (2 ժամ)
Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները։ Առևտրային և ոչ առևտրային իրավանական անձինք (2 ժամ)
• Թեմա 13. Քաղաքացիաիրավական պարտավորություն հասկացությունը և կողմերը (1 ժամ)
• Թեմա 14. Պայմանագրային իրավունք. պայմանագիր կնքելու ընդհանուր կարգը, պայմանագրի փոփոխելը և լուծելը, պայմանագրի տեսակները (3 ժամ)
• Թեմա 15. Քաղաքացու կյանքին ու առողջությանը պատճառված վնասը հատուցելը (1 ժամ)
• Թեմա 16. Ժառանգական իրավունք. ժառանգությունն ըստ կտակի, ըստ օրենքի, ժառանգության ընդունումը, պահպանումը, կառավարումը, ձևակերպումը և դրանից հրաժարվելը (3 ժամ)
• Թեմա 17. Ընտանեկան իրավունք.հասկացությունը, կարգավորման առարկան, աղբյուրները և սկզբունքները (2 ժամ)։
•  Թեմա 18. Ամուսնություն հասկացությունը, ամուսնության կնքումը, պայմանները և կարգը, ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները։ Ամուսնության դադարումը, հիմքերը և կարգը։ (3 ժամ)
• Թեմա 19. Ընտանիքի անդամների իրավունքները և պարտականությունները, երեխաների իրավունքները։ Ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների նկատմամբ (3 ժամ)
• Թեմա 20. Աշխատանքային իրավունք, աշխատանքային հարաբերություններ. դրանց ծագման հիմքերը և կողմերը։ Աշխատանքային իրավունքների իրականացումը և պաշտպանությունը (3 ժամ)
• Թեմա 21. Մարդու  իրավունքների Եվրոպական դատարանը, դատարան դիմելու կարգը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (2 ժամ)
Ամփոփում  (1 ժամ)

11-րդ դասարան


• Ներածություն
• Թեմա 1. Իրավունքի հիմնական դասակարգումը, իրավունքի աղբուրները  (3 ժամ)
Սահմանադրություն: Օրենքներ: Միջազգային պայմանագրեր: Գործադիր իշխանության մարմինների ակտեր:  Դատական նախադեպ:
• Թեմա 2. Իրավախախտում և իրավական պատասխանատվություն  (3 ժամ)
Իրավախախտման տարրերը: Իրավախախտման տեսակները. հանցանք, զանցանք (1 ժամ):
Իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները. քրեական, վար-չական, կարգապահական (1 ժամ):
Իրավական պատասխանատվության նպատակները: Իրավական պատասխա-նատվության նշանակման սկզբունքները: Անչափահասների պատասխանատ-վության առանձնահատկությունները (1 ժամ):
• Թեմա 3. ՀՀ սահմանադրական իրավունքի հասկացությունը և ընդհանուր բնութագիրը (3 ժամ)
Սահմանադրական իրավունք. hասկացությունը, առարկան, աղբյուրները։ (1 ժամ)
ՀՀ Սահմանադրությունը, նրա կառուցվածքը, առանձնահատկությունները, ընդունման և փոփոխման կարգը (2 ժամ)
• Թեմա 4. ՀՀ պետական կառավարման ձևը, պետական մարմինների համակարգը (10 ժամ)
ՀՀ պետական կառավարման ձևի առանձնահատկությունները (1 ժամ)։
ՀՀ Ազգային ժողովը՝ որպես ներկայացուցչական և օրենսդիր մարմին։ Ազգային ժողովի կազմավորման կարգը, կառուցվածքը, իրավասությունը և գործու-նեության կարգը (3 ժամ)։
Օրենսդրական վարույթի փուլերը. օրինագծերի  մշակումը,  քննարկումը և ընդունումը (2 ժամ):
ՀՀ նախագահի ընտրության կարգը, իրավասությունը և փոխհարաբերությունը այլ պետական մարմինների հետ (2 ժամ)։
Գործադիր իշխանության համակարգը և դրա իրականացման կառուցակարգը (2 ժամ)։
• Թեմա 5. Դատական իշխանությունը և դատական համակարգը ՀՀ-ում (6 ժամ)
Իշխանությունների տարանջատման սկզբունքը և դատական իշխանությունը։ Դատական իշխանության իրականացման ձևերը։ Դատավորների իրավական կարգավիճակի սահմանադրական հիմունքները (3 ժամ)։
ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորությունները (1 ժամ)
Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները (2 ժամ):
• Թեմա 6. Դատախազությունը, ոստիկանությունը և փաստաբանները (3 ժամ)
Դատախազության լիազորությունները: Ոստիկանության լիազորությունները (2 ժամ):
Փաստաբանների դերը, փաստաբանական գործունեությունը, փաստաբանների անկախությունը, փաստաբանական գործունեության արտոնագրումը (1 ժամ):
• Թեմա 7. Քրեական իրավունք, քրեական վարույթ. (3 ժամ)
Քրեական իրավունքի հասկացությունը, քրեական գործով վարույթի փուլերը
• Թեմա 8. ՀՀ նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը (1 ժամ)
• Թեմա 9. Քաղաքացիական իրավունքի հասկացությունը, սուբյեկտները, քաղաքացու իրավունակություն և գործունակություն (6 ժամ)
Քաղաքացիական իրավունքի հասկացությունը, սուբյեկտները (1 ժամ)
Քաղաքացին՝ որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ (1 ժամ)
Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները։ Առևտ-րային և ոչ առևտրային իրավանական անձինք (2 ժամ)
Քաղաքացու իրավունակությունը: Քաղաքացու գործունակությունը: Խնամա-կալություն, հոգաբարձություն։ (2 ժամ)
• Թեմա 10. Քաղաքացիաիրավական պարտավորություն հասկացությունը և կողմերը (1 ժամ)
• Թեմա 11. Պայմանագրային իրավունք. պայմանագիր կնքելու ընդհանուր կարգը, պայմանագրի փոփոխելը և լուծելը, պայմանագրի տեսակները (3 ժամ)
• Թեմա 12. Քաղաքացու կյանքին ու առողջությանը պատճառված վնասը հատուցելը (1 ժամ)
• Թեմա 13. Ժառանգական իրավունք. ժառանգությունն ըստ կտակի, ըստ օրենքի, ժառանգության ընդունումը, պահպանումը, կառավարումը, ձևակերպումը և դրանից հրաժարվելը (3 ժամ)
• Թեմա 14. Հարկեր և տուրքեր (2 ժամ)
• Թեմա 15. Ընտանեկան իրավունք.հասկացությունը, կարգավորման առարկան, աղբյուրները և սկզբունքները (2 ժամ)։
•  Թեմա 16. Ամուսնություն հասկացությունը, ամուսնության կնքումը, պայմանները և կարգը, ամուսինների անձնական իրավունքներն ու պարտականությունները։ Ամուսնության դադարումը, հիմքերը և կարգը։ (2 ժամ)
• Թեմա 17. Ընտանիքի անդամների իրավունքները և պարտականությունները, երեխաների իրավունքները։ Ծնողների իրավունքներն ու պարտականությունները երեխաների նկատմամբ (3 ժամ)
• Թեմա 18. Աշխատանքային իրավունք, աշխատանքային հարաբերություններ. դրանց ծագման հիմքերը և կողմերը։ Աշխատանքային իրավունքների իրականացումը և պաշտպանությունը (3 ժամ)
•  Թեմա 19. Էկոլոգիական իրավունքը որպես իրավունքի ճյուղ, կարգավորման առարկան, հասկացությունը, աղբյուրները (2 ժամ)
• Թեմա 20. Քաղաքացիական դատավարություն (3 ժամ)
Քաղաքացիական դատավարության հասկացությունը և փուլերը: Քաղաքա-ցիական դատավարության իրավունքի սկզբունքները: Քաղաքացիական դատավարության սուբյեկտները: Կողմերը քաղաքացիական դատավարությունում: Դատական ներկայացուցչություն:
• Թեմա 21. Քրեական դատավարություն (2 ժամ)
Քրեական դատավարություն և քրեական դատավարության իրավունքը: Քրեական դատավարության իրավունքի աղբյուրները: Քրեական դատավա-րության գործառույթները:
• Թեմա 22. Մարդու  իրավունքների Եվրոպական դատարանը, դատարան դիմելու կարգը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (2 ժամ)
Ամփոփում  (1 ժամ)

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
Արտադասարանային ուսումնական գործընթացում օգտագործվում են զանազան հարթակներ՝ mskh.am կայքը,  ուսումնական  TV-ն. կրթահամալիրի գրադարանի էլեկտրոնային  ուսումնական փաթեթները, տարբեր բլոգներ, կայքեր, Youtube–ը, մեդիաընթերցասրահը և այլն:
Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամի-ջոցներ` համակարգիչ, անհատական նեթբուք, էլ. գրատախտակ,  կրիչ, ականջա-կալներ և այլն, մեդիագրադարանների, բլոգների, կայքերի, էլեկտրոնային ուսումնական նյութերի հղումներ, կրթահամալիրի կայքը` տարբեր հետազոտական աշխատանքներ իրականացելու և այնտեղ հրապարակելու համար: Մեդիամիջոցների օգտագործումը հիմնականում նախատեսվում է և՛ դպրոցում, և՛  տանը:
Սովորողները պարբերաբար օգտվելու են իրավական սկզբնաղբյուրների պաշտո-նական կայքերից, որոնք են՝
1. Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը (http://www.arlis.am/),
2. ՀՀ Նախագահի (http://www.president.am),
3. ՀՀ Ազգային ժողովի (http://www.parliament.am/),
4. ՀՀ կառավարության (http://www.gov.am/),
5. Հայաստանի դատական համակարգի (http://www.court.am/)
6. ՀՀ Սահմանադրական դատարանի (http://www.concourt.am/),
7. Դատական տեղեկատվական համակարգի (http://datalex.am/)
8. ՀՀ փաստաբանների պալատի (http://www.advocates.am/) պաշտոնական կայքերը:
9. Այլ սկզբնաղբյուրներ:
Այլ օգտակար աղբյուրներ
1. Հայկական գիտական համագործակցություն (http://armscoop.com/, իրավագիտության բաժին)
2. Հայ բաց իրավաբանական բլոգ (http://armenianlegal.info/)
3. Հայկական իրավական տեղեկատու (http://legalportal.am/)
4. Իրավաբանական խճանկար (http://iravaban.net)/
5. ՀՊԱՀ գրադարան (http://bit.ly/SvpdMd)
6. Հայ իրավաբանների ֆեյսբուքյան ամենամեծ խումբ (http://on.fb.me/PqgsES)
Ուսումնական գործըթացը շարունակվելու է նաև տնային պայմաններում նշյալ աղբյուրներից օգտվելու միջոցով:
Կրթական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծված հատուկ խմբում պարբերաբար հրապարակվելու են իրավագիտությանը վերաբերող նյութեր, համաձայն նախապես մշակված կանոնակարգի (կհրապարակվի խմբում) տարբեր իրավական թեմաների շուրջ կազմակերպվելու են քննարկումներ և բանավեճեր:

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
գիտելիքներ, կարողություններ և հմտություններ
Ուսումնառության արդյունքում սովորողը պետք է.

10-րդ դասարանում

1. Սահմանի «իրավունք» հասկացությունը, բնութագրի իրավունքի էությունը, պատկերացում ունենա իրավունքի համակարգի մասին, սահմանի «իրավունքի նորմ» հասկացությունը և պարզաբանի դրա կառուցվածքը;
2. Իմանա իրավունքի աղբույրները, իմանա «Սահմանադրություն» հասկացությունը, բացատրի սահմանադրության դերն ու նշանակությունը, սահմանի «Օրենք» հասկացությունը և դրա հատկանիշները, սահմանի «Միջազգային պայմանագրեր» հասկացությունը, տարբերի իրավունքի նորմերի տեսակները, ներկայացնի գործադիր իշխանության մարմինների ակտերի տեսակները, մեկնաբանի դատական նախադեպի դերը։
3. Սահմանի իրավախախտում հասկացությունը և դրա տարրերը, թվարկի և բնութագրի իրավախախտման տեսակները, սահմանազատի հանցանքն այլ իրավախախտումներից, ներկայացնի իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները, իրավական պատասխանատվության նշանակման սկզբունքները, ներկայացնի անչափահասների պատասխանատվության առանձնահատկությունները, քննարկի իրավական պատասխանատվության հիմքերը։
4. Սահմանի «Արդարադատություն» հասկացությունը, ներկայացնի արդարադատության սկզբունքներն ու եղանակները։
5. Սահմանի «Սահմանադրություն» հասկացությունը, իմանա սահմանադրական իրավունքի հասկացությունը, առարկան և աղբյուրները, ծանոթ լինի Սահմանադրությամբ ամագրված իրավունքներին ու պարտականություններին, իմանա Սահմանադրության կառուցվածքը, առանձնահատկությունները, ընդունման և փոփոխման կարգը, առանձնացնի և գնահատի Սահմանադրության առանցքային փոփոխությունները։
6. Իմանա մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակը. hասկացությունը, տարրերը, սկզբունքները։ Սահմանի  «Մարդ», «Քաղաքացի», «Օտարերկրացի» և «Քաղացիություն չունեցող անձինք» հասակցությունները։  Իմանա ՀՀ-ում օտարերկացիների իրավական կարգավիճակի մասին։ Սահմանի քաղաքացիության հասակցությունը, որոշման սկզբունքները։ Իմանա ՀՀ քաղաքացիության սահմանադրական հիմունքները, ՀՀ քաղացիության ձեռք բերման և դադարեցման հիմքերը և կարգը, ՀՀ քաղաքացիությունից զրկելու հիմքերը։
7. Իմանա Ազգային ժողովի կազմավորման կարգը, կառուցվածքը, իրավասությունը և գործունեության կարգը։ Պատկերացում ունենա օրենսդրական վարույթի փուլերի մասին։
8. Ընդհանուր պատկերացում ունենա գործադիր իշխանության և նրա կառուցվածքի մասին։
9. Պատկերացում ունենա ՀՀ դատական համակարգի մասին, ներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորությունները, վերլուծի Սահմանադրական դատարանի փոխհարաբերությունը օրենսդիր և գործադիր իշխա-նության հետ։ Բնութագրի առաջին ատյանի դատարանները, սահմանի առաջին ատյանի դատարաններրի իրավասությունները, սահմանի վերաքննիչ և վճռաբեկ դատարանի իրավասությունները, վերջինիս դերն ու գործունեության նպատակը, ներկայացնի վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և կարգը։
10. Իմանա դատախազության և ոստիկանության լիազորությունները, վերլուծի դատախազության և ոստիկանության պարտականությունները մարդու իրա-վունքների պաշտպանության ոլորտում։ Ներկայացնի փաստաբանների դերը, փաստաբանական գործունեության բովանդակությունը, բացատրի փաստաբանների անկախությունը։
11. Սահմանի քրեական իրավունքի հասկացությունը, ներկայացնի քրեական գործով վարույթի փուլերը։
12. Սահմանի քաղաքացիական իրավունքի հասկացությունը, թվարկի քաղաքացիական իրավունքի սուբյեկտներին, բացատրի քաղաքացու «Իրավունակություն» ու «Գործունակություն» հասկացությունները։
13. Իմանա քաղաքացիական պարտավորության հասկացությունը և դրա կողմերը։ Իմանա պարտավորության կատարման պայմանները, ապահովման եղանակները և դադարման հիմքերը։
14. Սահմանի գործարքի հասկացությունը և իմանա գործարքների տեսակներն ու ձևերը, իմանա պայմանագրի հասկացությունը, պայմանագրային իրավունքի հիմնական սկզբունքները, բերի քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմնական տեսակների օրինակներ, ընդհանուր պատկերացում ունենա վերջիններիս մասին, իմանա գործարքների անվավերության հիմքերը, բացատրի պայմանագիր կնքելու, փոփոխելու և լուծելու կարգը։ Ներկայացնի տարբեր քաղաքացիաիրավական պայմանագրերի առանձնահատկությունները։
15.  Պատկերացում ունենա վնասի հատուցման ինստիտուտի մասին։ Ծանոթ լինի քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու կանոններին։
16. Իմանա ժառանգության հասկացությունը, ժառանգական իրավունքի հիմնական սկզբունքները: Բացատրի ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության էությունը: Սահմանի կտակի հասկացությունը: Ծանոթ լինի ժառանգությունն ընդունելու, բաժանելու և ժառանգությունից հրաժարվելու պայմաններին: Իմանա ժառանգությունը պահպանելու, կառավարելու և ձևակերպելու կարգը:
17. Իմանա ընտանեկան իրավունքի սահմանումը, կարգավորման առարկան, աղբյուրները և սկզբունքները։
18. Սահմանի ամուսնության հասկացությունը, պատկերացում ունենա ամուսնության կնքման, պայմանների և կարգի մասին, իմանա ամուսինների իրա-վունքներն ու պարտականությունները։ Վերլուծի ամուսնության կնքման, դա-դարման և անվավեր ճանաչման հետևանքները։
19. Իմանա ըտանիքի անդամների, մասնավորապես՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները։ Բացատրի երեխաների որդեգրման կարգը:
20. Իմանա աշխատանքային պայմանագրի հասկացությունը, աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը և կողմերը, ծանոթ լինի աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին։ Իմանա գործատուի և աշխատողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Տարբերակի կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերը։ Վերլուծի արհեստակցական միություների դերը աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։
21. Պատկերացում ունենա մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի մասին, ծանոթ լինի եվրոպական կոնվենցիայի կառուցվածքին և բովանդակությանը, ծանոթ լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը։

11-րդ դասարանում

 

  1. Իմանա իրավունքի աղբյուրները, իմանա «Սահմանադրություն» հասկացությունը, բացատրի սահմանադրության դերն ու նշանակությունը, սահմանի «Օրե­նք» հասկացությունը և դրա հատկանիշները, սահմանի «Միջազգային պայմանագրեր» հասկացությունը, տարբերի իրավունքի նորմերի տեսակները, ներկայացնի գործադիր իշխանության մարմինների ակտերի տեսակները, մեկնաբանի դատական նախադեպի դերը։
  2. Սահմանի իրավախախտում հասկացությունը և դրա տարրերը, թվարկի և բնութագրի իրավախախտման տեսակները, սահմանազատի հանցանքն այլ իրավախախտումներից, ներկայացնի իրավական պատասխանատվության հիմքերը և տեսակները, իրավական պատասխանատվության նշանակման սկզբունք­­ները, ներկայացնի անչափահասների պատասխանատվության առանձնահատ­կությունները, քննարկի իրավական պատասխանատվության հիմքերը։
  3. Սահմանի «Սահմանադրություն» հասկացությունը, իմանա սահմանադրական իրա­վուն­քի հասկացությունը, առարկան և աղբյուրները, ծանոթ լինի Սահմանադ­րությամբ ամագրված իրավունքներին ու պարտակա­նութ­յուն­նե­րին, իմանա Սահմանադրության կառուցվածքը, առանձնահատկությունները, ընդուն­ման և փոփոխման կարգը, առանձնացնի և գնահատի Սահմանադրութ­յան առանցքային փոփոխությունները։
  4. Նշի, որոնք են ՀՀ պետական կառավարման ձևի առանձնահատկությունները, իմանա Ազգային ժողովի կազմավորման կարգը, կառուցվածքը, իրավասութ­յունը և գործունեության կարգը։ Պատկերացում ունենա օրենսդրական վարույ­թի փուլերի մասին։ Ծանոթ լինի ՀՀ նախագահի ընտրության կարգին, իրավա­սութ­յանը և փոխհարաբերութանը այլ պետական մարմինների հետ։ Ընդհա­նուր պատկերացում ունենա գործադիր իշխանության և նրա կառուցվածքի մա­սին։
  5. Իմանա՝ ինչ է իրենից ներկայացնում իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Ներկայացնի դատավորների նշանակման և լիազորությունների դադա­րեց­ման կարգը, բացատրի դատավորի անձեռմխելիությունը և անկա­խութ­յան երաշխքիները։ Պատկերացում ունենա ՀՀ դատական համակարգի մա­սին, ներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարանի դերը և լիազորություն­նե­րը, վերլուծի Սահմանադրական դատարանի փոխհարաբերությունը օրենս­դիր և գործադիր իշխանության հետ։ Բնութագրի առաջին ատյանի դատարան­ները, սահմանի առաջին ատյանի դատարաններրի իրավասությունները, սահ­մանի վերաքննիչ և վճռաբեկ դատարանի իրավասությունները, վերջինիս դերն ու գործունեության նպատակը, ներկայացնի վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և կարգը։ Ընդհանուր պատկերացում ունենա քրեական վարույթի մասին, իմանա ձեռբակալված և կալանավորված անձանց հիմնական իրավունքները, ծանոթ լինի դատավարական հարկադրանքի միջոցներին, ներկայացնի վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները։
  6. Իմանա դատախազության և ոստիկանության լիազորությունները, վերլուծի դատախազության և ոստիկանության պարտականությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Ներկայացնի փաստաբանների դե­րը, փաստաբանական գործունեության բովանդակությունը, բացատրի փաս­տա­բան­ների անկախությունը։
  7. Սահմանի քրեական իրավունքի հասկացությունը, ներկայացնի քրեական գոր­ծով վարույթի փուլերը։
  8. Ընդհանուր պատկերացում ունենա ՀՀ նոտարների գործունեության իրավա­կան հիմքերի մասին, իմանա նոտարական գործողությունների իրականացման կարգը։
  9. Սահմանի քաղաքացիական իրավունքի հասկացությունը, թվարկի քաղաքա­ցիական իրավունքի սուբյեկտներին, բացատրի քաղաքացու «Իրավունակութ­յուն» ու «Գործունակություն» հասկացությունները։
  10. Իմանա քաղաքացիական պարտավորության հասկացությունը և դրա կողմերը։ Իմանա պարտավորության կատարման պայմանները, ապահովման եղանակ­նե­րը և դադարման հիմքերը։
  11. Սահմանի գործարքի հասկացությունը և իմանա գործարքների տեսակներն ու ձևերը, իմանա պայմանագրի հասկացությունը, պայմանագրային իրավունքի հիմնա­կան սկզբունքները, բերի քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմնա­կան տեսակների օրինակներ, ընդհանուր պատկերացում ունենա վերջին­­նե­րիս մասին, իմանա գործարքների անվավերության հիմքերը, բա­ցատ­րի պայմանագիր կնքելու, փոփոխելու և լուծելու կարգը։ Ներկայացնի տար­բեր քաղաքացիաիրավական պայմանագրերի առանձնահատ­կութ­յուն­ները։
  12.  Պատկերացում ունենա վնասի հատուցման ինստիտուտի մասին։ Ծանոթ լինի քաղաքա­ցու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու կանոններին։
  13. Իմանա ժառանգության հասկացությունը, ժառանգական իրավունքի հիմնա­կան սկզբունքները: Բացատրի ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության էութ­յունը: Սահմանի կտակի հասկացությունը: Ծանոթ լինի ժառանգությունն ընդու­նելու, բաժանելու և ժառանգությունից հրաժարվելու պայմաններին: Իմանա ժառանգությունը պահպանելու, կառավարելու և ձևակերպելու կարգը:
  14. Ընդհանուր պատկերացում ունենա հարկերի և տուրքերի մասին, թվարկի դրանց տեսակները։
  15. Իմանա ընտանեկան իրավունքի սահմանումը, կարգավորման առարկան, աղբյուր­­ները և սկզբունքները։
  16. Սահմանի ամուսնության հասկացությունը, պատկերացում ունենա ամուս­նութ­­յան կնքման, պայմանների և կարգի մասին, իմանա ամուսինների իրա­վունք­ներն ու պարտականությունները։ Վերլուծի ամուսնության կնքման, դադար­­ման և անվավեր ճանաչման հետևանքները։
  17. Իմանա ըտանիքի անդամների, մասնավորապես՝ ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները։ Բացատրի երեխաների որդեգրման կարգը:
  18. Իմանա աշխատանքային պայմանագրի հասկացությունը, աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը և կողմերը, ծանոթ լինի աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին։ Իմանա գործատուի և աշխա­տո­ղի հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Տարբե­րա­կի կոլեկտիվ և անհատական աշխատանքային պայմանագրերը։ Վերլուծի ար­հես­տակ­ցական միություների դերը աշխատանքային իրավունքների պաշտ­պա­նության գործում։
  19. Ընդհանուր պատկերացում ունենա էկելոգիակիան իրավունքի մասին, տա վերջինիս հասկացության սահմանումը, իմանա էկոլոգիական իրավունքի կար­գավ­­­որ­ման առարկան, հասկացությունը և աղբյուրները
  20. Ծանոթ լինի քաղաքացիական դատավարության հասկացությանն և փուլերին, քաղաքա­ցիա­կան դատավարության իրավունքի սկզբունքներին: Ներկայացնի քաղաքացիական դա­տավա­րության սուբյեկտներին: Տեղյակ լինի դատական ներկայացուցչության մասին:
  21. Ընդհանրական պատկերացում ունենա քրեական դատավարության իրավունքի մասին: Իմանա քրեական դատավարության իրավունքի աղբյուրները, քրեական դատավա­րութ­յան գործառույթները:
  22. Պատկերացում ունենա մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգի մասին, ծանոթ լինի եվրոպական կոնվենցիայի կառուցվածքին և բովանդակությանը, ծանոթ լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը։

ԳՐԱԿԱՆՈւԹՅՈՒՆ

Նորմատիվ փաստաթղթեր

1. ՀՀ Սահմանադրություն
2. Կրթության մասին ՀՀ իրենք
3. Հանրակրթության մասին ՀՀ օրենք
4. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
6. ՀՀ քրեական օրենսգիրք
7. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք
8. ՀՀ դատական օրենսգիրք
9. ՀՀ օրենքը Փաստաբանության մասին
10. ՀՀ ընտանեկան օրենսգիրք
11. Իրավական ակտերի մասին ՀՀ օրենք
12. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
13. Հանրակրթության պետական չափորոշիչ, Երևան, 2012թ.:

Ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն
1. Խրոպանյուկ Վ. Ն., Պետության և իրավունքի տեսություն, Երևան, 1999թ,
2. Ավագյան Ն.Ա. և ուրիշներ, ՀՀ Սահմանադրական իրավունք, Երևան, 2003թ.
3. Բարսեղյան Տ.Կ., ՀՀ քաղաքացիական իրավունք 1-ին, 2-րդ, 3-րդ մասեր, Երևան, 2009թ.
4. Պետրոսյան Ռ.Գ., ՀՀ քաղաքացիական դատավարություն, Երևան, 2003թ.
5. Առաքելյան Ս. և ուրիշներ, ՀՀ քրեական իրավունք, ընդհանուր և հատուկ մասեր, Երևան:
6. Դիլբանդյան Ա.Ա. և ուրիշներ, ՀՀ քրեական դատավարություն, Երևան, 2002թ.
7. Քոչարյան Վ., Միջազգային իրավունք, Երևան, 2002թ.
8. Իրավունք. մարդու իրավունքներ, քաղաքացիական կրթություն, պետություն և իրավունք, մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար, 8-10-րդ դասա-րաններ, Հարությունյան Ն., Վաղարշյան Ա., Տիգրան Մեծ, Երևան, 2001:
9. Հասարակագիտության ուսուցման արդի հիմնահարցեր, ձեռնարկ մանկա-վարժների համար, Խաչատրյան Ս. և ուրիշներ, Տիգրան Մեծ, Երևան, 2005:
10. Հասարակագիտության ինտեգրված ուսուցում, Պետրոսյան Ս. և ուրիշներ, Լուսաբաց, Երևան, 2006:
11. Ժողովրդավարության հիմնարար արժեքներ. ուսումնական ձեռնարկ 8(9)-րդ դասարանների համար, Խաչատրյան Ս. և ուրիշներ, Էդիթ Պրինթ, Երևան, 2005:
12. Միջազգային մարդասիրական իրավունք, Հանս Պիտեր Գասեր, Ներածություն, ԿԽՄԿ, Երևան, 2003:
13. Քաղաքացի նախագիծ – համայնքային հիմնախնդիրների հետազոտման ուսումնական նախագիծ, Սիվիտաս, Երևան, 2009:
14. Հասարակագիտության ընթացիկ գնահատման առաջադրանքների նմուշների            
ժողովածու, Թովմասյան Տ. և ուրիշներ, Տիգրան ՄԵծ,  Երևան, 2007:
15. Введение в обществознание. Учебное пособие для 8-9 кл. общеобразоват. учреждений. Под ред. А.Н.Боголюбова. Москва, Просвещение, 1996.
16.  Человек и общество. Учебное пособие по обществознанию для учащихся 10-11 кл. общеобразоват. учреждений. Под ред. А.Н.Боголюбова, А.Ю.Лазебниковой, Москва, Просвещение, 1996, 2011.
17. Введение в политологию, Учебное пособие для 10-11 кл. общеобразоват. учреждений. Гаджиев К.С., Каменская Т.В., Родионов А.Н., 3-е издание Москва, Просвещение, 1998.
18. Человек, 9 кл. Пособие для общеобразоват. учреждений, Гуревич П.С., 2-е изд. Москва, Дрофа, 1997.
19. Граждановедение. Учебное пособие для учащихся 9 классов, их родителей и учителей.  Соколов Я. и Прутченков А., Москва, “Гражданин”, 1997.
20. Методика гражданского образования, Иоффе А., Сивитас, Брянск, 2007.
21. О человеческом в человеке, под ред. И.Т.Фролова, Москва, Политиздат, 1991.
22. Гобозов, И.А., Введение в философию истории, 2-е издание, Москва, ТЕИС, 1999.