• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բաց չթողնենք Կոմիտասի Բեռլինյան Պատարագը լսելու առիթը

Հոկտեմբերի 22-ին, ժամը` 19:00, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական Կամերային երգչախմբի համերգը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան):

Խմբավար` Լիլիթ Եդիգարյան

Երաժշտական խորհրդատու` Կարինե Հարությունյան

Ծրագրում`

Կոմիտաս

  • Բեռլինյան Պատարագ (պրեմիերա)
  • «Առ գետս Բաբելացւոց» սաղմոս
  • Հատվածներ Պատարագից և Սաղմոս

Բացման խոսք` երաժշտագետ Մերի Առաքելյանի

 

Տոմսերի արժեքը

Դասավանդողների, ծնողների համար` 1000 դրամ

Սովորողների համար` 500 դրամ (մեկ տոմս` երկու սովորողին)

Տոմսերը կարող եք ձեռք բերել Սյուզի Մարգարյանից կամ Կամերային երաժշտության տոմսարկղից

Հասցե`  Իսահակյան 1