• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում ենք մեր երեք մրցանակակիրներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2012թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նա պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակակիրներին հանձնել է վկայագիր,  հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին` Մանե Գևորգյանին և Միշա Ավդալյանին` «լավագույն աշակերտ», Լևոն Արամյանին` «լավագույն մագիստրոս» անվանակարգով պարգևատրվելու համար: