• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ կենդանաբանական այգում

 

Հոկտեմբերի 4-ին, կենդանիների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա  կապակցությամբ, Երևանի կենդանաբանական այգին ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացնում են մի շարք  միջոցառումներ: Ժամը 10:00-13:00-ը Կենդանաբանական այգում կանցկացվի դասընթաց Հակոբ Կարապենցու անվան թիվ 6-րդ դասարանի աշակերտների համար, ինչպես նաև ճանաչողական էքսկուրսիա: Այգու  կրթական կենտրոնում կկազմակերպվի դասընթաց կենդանիների իրավունքների  պաշտպանության  թեմայով: Կցուցադրվի ֆիլմ՝ ‹‹Երկու պատմություն›› խորագրով, նկարահանված Գյումրիի Արևորդի էկո ակումբի սաների կողմից:

Ժամը 17:00-19:00 միջոցառման հատուկ հյուրերի թվում են այգու կենդանիների խնամակալները, ովքեր անմիջական մասնակցություն կունենան իրենց կենդանիների կերակրման և խնամքի գործում:

 Առանձին տաղավարում կներկայացվի կենդանիների խնամակալության ծրագիրը, կնշվի Գրանդ փղի ծնունդը, տեղի կունենա  ‹‹Զու›› ամսագրի շնորհանդեսը: Նախատեսվում են նաև կենդանիների ցուցադրական կերակրումներ: Իսկ ժամը 19:00-ին տեղի կունենա բացօթյա կինոցուցադրություն:

 Ի դեպ հոկտեմբերի 4-ին այգու մուտքը՝ մինչև 16 տարեկանների համար  կլինի անվճար: