• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղորդում Թբիլիսիից

Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Շոթա Ռուսթավելու անվան գիտության ազգային հիմնադրամի (SRNSF) կազմակերպած «Լեոնարդո դա Վինչի» մրցույթի մասնակից մեր սովորողները Թբիլիսիում են, պատրաստվում են վաղվա ցուցադրությանը: 

Մեր լավ բարեկամը, մեր գործընկերը, Վրաստանի ԿԳ նախարարի խորհրդական Կարինե Մանուկյանը գրում է.

«Ես գնացի, հանդիպեցի, տեղավորեցի, 20րոպե հետո եկավ ղեկավարներից մեկը և տարավ նրանց ճաշի: Այնուհետև պետք է գնային ցուցասրահ՝ աշխատանքները տեղավորելու, երեկոյան  7-ին  ընթրելու են:

Վաղը՝  ժամը 10-ին կմասնակցեմ  բացմանը»:

Շնորհակալություն, հարգելի տիկին Կարինե: