• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստանում հյուրընկալ ու մեծ տուն ունենք

ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ա. Ասրյանի նամակը

Հարգելի պարոն Բլեյան
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ Արցախի և արցախցիների նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի համար։ Դրա հերթական ապացույցը եղավ «Հայ ասպետ» հեռուստախաղին մասնակցելու համար Երևան հրավիրված Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան հ.8 և Մարտակերտի Վ.Բալայանի անվան հոսքային դպրոցների թիմերի հյուրընկալումը Ձեր գլխավորած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հյուրատանը։
Մեր ասպետների հիացմունքը ընդունելության և անձամբ Ձեր ջերմ վերաբերմունքի հանդեպ վկայում են ու հաստատում, որ, իրոք, մենք Հայաստանում հյուրընկալ ու մեծ տուն ունենք և հանձինս Ձեզ՝ մեծ բարեկամ։
Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության ԼՂՀ ԿԳ նախարարության 6 հոգիանոց պատվիրակությունը, նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցելու են ս.թ. սեպտեմբերի 27-29-ը կրթահամալիրում կազմակերպվող ստեղծագործական հավաքին։

 

AttachmentSize
PDF icon grutyun_lxh_kgn-ic-1.pdf40.58 KB