• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենամյա աշնանային բաց հավաքին ընդառաջ. Անգլերենի ուսուցման կազմակերպումը Դպրոց-պարտեզի իմ դասարաններում

 

Անգլերենի դասավանդումը իմ դասարաններում իրականացնում եմ տարբեր էլեկտրոնային ուսումնական նյութերով, աուդիո և վիդեո CD-ներով:

Անգլերենի ուսուցումը ՏՏ միջոցներով օգնում է սովորողին ձեռք բերել լսելով հասկանալու,խոսելու և կարդալով հասկանալու կարողությունները: Յուրաքանչյուր դասին կազմակերպում եմ լեզվական խաղեր, որոնք նպաստում են սովորողների տարբեր իրավիճակային երկխոսություններ վարելուն: Իմ յուրաքանչյուր դասն ընթանում է դասավանդող-սովորող, սովորող-սովորող, սովորող-դասավանդող հաղորդակցական իրողության մեջ և անընդհատ աշխատում եմ այդ հաղորդակցական կապը չկորցնել, որովհետև հաղորդակցական մոտեցումը օտար լեզվի ուսուցման ամենակարևոր սկզբումքներից մեկն է: Ամեն օր կազմում եմ հաջորդ օրվա բոլոր դասերի պլանները, որոնք ներառում են դասերի նպատակները, դասերի ընթացքում օգտագործվող տարբեր էլեկտրոնային ուսումնական նյութերը, դասերի ընթացքը և տնային առաջադրանքները: Ահա իմ մեկ օրվա դասերի պլանները որպես օրինակ.

Դասի պլան

2.3 դասարան

Թեմա.՝ տառուսուցում(B/b տառի ուսուցում), իմ նախասիրությունները

Նպատակը. Դասի վերջում երեխաները պետք է կարողանան ճանաչել և գրել B/b տառը, ինչպես նաև`վարել կարճ երկխոսություն` “Ինչ եմ սիրում և ինչ չեմ սիրում” թեմայով:

Դասի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսումնական նյութերը՝

http://www.starfall.com/n/level-k/letter-b/load.htm?f

http://www.youtube.com/watch?v=4XYDkFGQPzA

Դասի ընթացքը. 1.Ուսումնական նյութի դիտում

                               2. Աշխատանք գիրք-տետրերի մեջ

                               3. Լեզվական խաղ գնդակով.

“Do you like apples?” հարցը տալուց հետո փոքրիկ գնդակը նետում եմ մի որևէ սովորողի  ուղղությամբ, ով բռնում է այն և արագ պատասխանում է. “Yes, I like apples”, կամ “No, I don’t like apples.” Սովորողը արագ կազմում է իր հարցը և գնդակը նետում է մեկ այլ սովորողի և այդպես շարունակ: Դասն անցնում է շատ ակտիվ և ուրախ ու ամենակարևորը`բոլորի մասնակցությամբ:      

Տնային առաջադրանք.

Դիտել վերը նշված ուսումնական նյութը և կրկնել:

3.2 դասարան

Թեմա.՝ Lesson 5(B/b,Pp), գույների և գրենական պիտույքների անունների կրկնություն

Նպատակը. Դասի վերջում սովորողները կկարողանան ասել գրենական պիտույքների  անունները՝ նշելով նրանց գույները:Օրինակ. This is a bag. It is blue. This is a pencil. It is red.

Գույների և դասարանական առարկաների վերաբերյալ Power Point ծրագրով պատրաստված ուսումնական նյութեր:

Դասի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսումնական նյութերը՝

http://www.youtube.com/watch?v=nMNHZkz5Xmw

Դասի ընթացքը.

1.      Դասահարցում(յուրաքանչյուր սովորող նախապես նկարել է իր ընտանիքի անդամներին և հիմա ցույց տալով ասում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունը, տարիքը)

2.      Ուսումնական նյութերի դիտում

3.      Դասի նոր նյութի բացատրում

4.      Երկխոսություն սովորողների միջև

Տնային առաջադրանք.

1.Դիտել վերը նշված ուսումնական նյութերը և կրկնել:

2.Lesson5(էջ 14), նկարները ցույց տալով ասել նրանց անունները՝ նշելով գույները: Օրինակ՝ Thisisaball. Itisblue.

4.2  դասարան

Թեմա՝. Ներկա շարունակական ժամանակ(Present Continuous Tense)

Նպատակը՝ դասի վերջում սովորողները կկարողանան ճիշտ կիրառել տվյալ բայական ժամանակաձևը նախադասությունների մեջ:

Դասի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսումնական նյութերը՝ Round up2 (Audio CD, CD with Grammar Practice)

Դասի ընթացքը.

1.      Տնային առաջադրանքի ստուգում

2.      Audio CD-ի լսում

3.      Round up 2 ուսումնական ձեռնարկից տարբեր վարժությունների կատարում տվյալ ժամանակաձևի վերաբերյալ:

4.      Լեզվական խաղ և երկխոսությունների կազմում

Տնային առաջադրանք.

Round up 2(page 39 Ex.3,4/page 40 Ex.5)

5.1 դասարան

Թեմա. 2 ժամանակաձևերի կրկնություն(Present Indefinite և Present Contինւօւս)

In the living room

Նպատակը` դասի վերջում սովորողները կկարողանան ճիշտ տարբերել տվյալ բայական ժամանակաձևերի կիրառությունը նախադասությունների մեջ:

Դասի ընթացքը.

1.      Կրկնություն(Սովորական ներկա և ներկա շարունակական ժամանակաձևերի կիրառությունը նախադասությունների մեջ)

2.      Տեքստի ընթերցում և թարգմանում: Նոր բառերի դուրս գրում բառատետրերի մեջ:

Տնային առաջադրանք.

1.      Կարդալ տեքստը և գրավոր թարգմանել այն.

Յուրաքանչյուր հաջորդ  օրվա դասերի պլանները էլեկտրոնային օրացույցի միջոցով ուղարկում եմ դպրոց-պարտեզի և հիմնական դպրոցի ղեկավարներին:Էլեկտրոնային օրացույցն ինձ օգնում է նաև իմ բոլոր դասարանների տնային առաջադրանքները (ներառյալ դասի թեման, ընթացքը)ուղարկել սովորողին և ծնողին, որպեսզի վերջինս տեղեկացված լինի իր երեխայի դասապրոցեսին:

Յուրաքանչյուր դասի վերջում էլեկտրոնային մատյանների մեջ գրանցումներ եմ անում տվյալ սովորողի վարքի և ուսման առաջադիմության մասին: