• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գերակա շահի ևս մեկ թիրախ

 

«Արգիճի գետը Սևան թափվող ամենաջրառատ գետն է, այսեղ իշխանի մի տեսակ կա որ Սևանում երբեք չի եղել, դա գետի հարստությունն է, իսկ այս մարդիկ եկել են ու արդեն պատվար են ստեղծում գետի վրա ՀԷԿ կառուցելու համար: Ով է մեզ լսում որ, ասում են դուք ձեր դասը տվեք, մի խառնվեք, նույնիսկ դպրոցից ուզում էին հանել, էլ ինչ  կարաս անես»,- մտահոգված պատմում էր Մադինա գյուղի մաթեմատիկայի ուսուցիչ  Հովսեփյանը:
Իրականում այսօր շինարարական աշխատանքները դադարեցված են, բայց թե բնապահպանները, և թե գյուղի բնակիչները մտահոգություն ունեն, որ այն կշարունակվի և դա անդառնալի հետևանքներ կունենա.

·         Կխախտվի ոչ միայն Արգիճի գետի էկոհամակարգը և նրա կենսաբազմազանությունը, այլ նաև Սևանա լճի խնդիրը կսրվի:

·         Գետի հարակից տարածքը շատ խիտ է բնակեցված և գյուղերի բնակչության միակ ապրուստը գյուղատնտեսությունն է, իսկ տարածքը սնվում է Արգիճիի ջրերով:

·         Արգիճիի տարեկան հոսքը մեծ է, սակայն ամառվա ընթացքում այն այնքան է պակասում, որ հազիվ է բավականացնում գյուղերի ոռոգմանը:
Մովսիսյանը ասում է, որ եթե գետը ցամաքեց, գյուղացիները չեն կարողանաապրել, և ստրպված կլքեն գյուղը:

·         Մի խնդիր էլ կա գետի երկու ափերում էլ կոյուղի չկա, այդ ջրերը թափվում են գետ, իսկ ցամաքելու դեպքում կթափվեն Սևան, իսկ դա աղետ է ներկայիս Սևանի համար:

·         Գետի էկոլոգիան ամբողջությամբ կփոխվի, և ձկնատեսակները, որոնք բազմանում են այստեղ, կվերանան:

Այս խնդիրը չի մնա լոկ խնդիր, և մենք կմիանանք Մադինա գյուղի բնակիչներին, դա մեր երկրի մի մասն է և ոչ ոմանց սեփականությունը:

Հիշեք, որ Հայաստանը յուրահատուկ բնություն ունեցող տարածք է երկրագնդի վրա:

Կա´նգ առեք, մարդի´կ, մի քիչ հեռուն նայեցե´ք, սեփական շահերը ստորադասե´ք ապագային…