• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հանդուրժողականության ակունքները» միջազգային մանկապատանեկան ճամբարի մասնակիցների նախնական հավաք

 
Հոկտեմբերի 17-ին ժամը 17:00  գրադարանում տեղի կունենա ճամբարային ծրագրով մեկնողների խմբի և նրանց ծնողների հետ նախնական հանդիպումը:  Ներկայումս խմբում կան թափուր տեղեր, ցանկացողները կարող են դիմել ինձ ([email protected], 055 672643):
«Եվրոասիական հրեական կոնգրես» ՀԿ-ն Վրաստանի Սպորտի և երիտասարության նախարարության օժանդակությամբ ծրագրում է Վրաստանում առաջին անգամ անցկացնել «Հանդուրժողականության ակունքները» միջազգային մանկապատանեկան ճամբարը: Ծրագրի նպատակն է մասնակիցներին հաղորդակից դարձնել Վրաստանում բնակվող տարբեր ազգերի մշակույթին, սովորույթներին, ինչպես նաև ներկայանալ և ներկայացնել սեփական ազգի մշակույթը:
Հայաստանցի երեխաները, այդ թվում` կրթահամալիրի երկու սովորողներ, «Հանդուրժողականության ակունքներ» ծրագրին մասնակցել են  2010 թ. Ուկրաինայում: 
Ես մասնակցել եմ այս տարվա «Հանդուրժողականության ակունքները» ճամբարի նախագծի նախապատրաստական սեմինարին: Հայաստանից մասնակցելու են 12 - 17 տարեկան այն 20 սովորողները, ովքեր կընտրվեն մրցույթով:  
Մրցույթի պայմանները և հայտադիմումի ձևը կցված են: