• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անմոռանալի օրեր

 

Իմ  կյանքում  անմոռանալի  օրեր  շատ են եղել.  դրանցից մեկն էլ  ճանապարհորդություն է դեպի Սանկտ Պետերբուրգ:  Անմոռանալի  զգացողություն էր, երբ  առաջին  անգամ  նստեցի  ինքնաթիռ  ու  առաջին  անգամ  գնացի  Հայաստանից դուրս:  Ամենազարմացնող  ու  ցնցող վայրերը  դեռ  առջևում  էին:  Ինձ  հիացրեց  այդ քաղաքն  իր  պատմական  դղյակներով, բացվող  կամուրջներով,   պատկերասրահով: Մեկամսյա  իմ  շրջագայության   ընթացքում   ես  այցելեցի  Պյոտր Առաջինի ամառանոցը` <<Պետերգոֆ>> , հիացա  նրա  կատակ-շատրվաններով,   արքունական պալատներով:  Ամեն  ինչ  շատ  խնամված  ու  գեղեցիկ  էր՝ լի արքունական շքեղությամբ:  Տպավորիչ  էին  Նևա  գետի  վրայի  բացվող  կամուրջները,  Ձմեռային պալատը, Ավրորա նավը, որն  իր վրա ուներ քսանչորս  թնդանոթ, փրկարարական նավեր և  այլն: Սանկտպետերբուրգյան  օրերն  ինձ համար  անմոռանալի  ու  հիշարժան օրեր էին: 

                                        Հարությունյան  Էրիկ, 9-3 դասարան