• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թանկարժեք նվիրատվությունը

103 նվեր

Այսօր Նոր դպրոցի 6-1դասարանի սովորող Արտյոմ Գազարյանի պապիկը` Վլադիրմիր Հարությունյանը, «Մխիթար Սեբաստցի» կրթահամալիրին նվիրաբերեց 103 կտոր գիրք սեփական գրադարանից: Քանի որ Վլ. Հարությունյանը հիմա գտնվում է ԱՄՆ-ում, նրա անունից նվիրատվությունը կատարեց իր կինը` Սիրվարդ Հովհաննիսյանը: Գրադարանի ընթերցասրահում կազմակերպվել էր skype-հեռազրույց` պարոն Հարությունյանի հետ: Արտյոմի տատիկն ու պապիկն արդեն վեց տարի ապրում են ԱՄՆ-ում: Նրանց խոսքով իրենք շատ ուրախ են, որ իրենց թոռը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նրանք կարծում են, որ անգամ ԱՄՆ-ում նման կրթություն ստանալը դժվար է, և այն, ինչ արվում է կրթահամալիրում, պարզապես հրաշքի նման մի բան է: Հեռազրույցի ժամանակ Արտյոմի պապիկը պատվիրեց, որ թոռնիկը փորձի նմանվել Կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանին:

Նոր դպրոցի mskh-լրագրողները առիթը բաց չթողեցին, որ հարցազրույց անցկացնեն նվիրատուի հետ: Պարզեցին, թե ինչ գիրք է սիրում, ինչպես է հավաքել իր գրադարանը: Ապա խնդրեցին արտասանել Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»:

Նրանց պատրաստած նյութերը կարդացեք կայքում: