• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիեզերագիտական ակումբների հանդիպում-սեմինար Մեդիակենտրոնում

Հարգելի պրն.  Բլեյան, 2012թ. սեպտեմբերի 23-ին Ավետիք Գրիգորյանի տիեզերագիտական խմբակի հետ միասին ցանկանում ենք կազմակերպել հանդիպում-սեմինար ակումբի նախկին սաներից մեկի հետ, ով ներկայացնում է Ռուսաստանի տիեզերագնացության ինստիտուտը: Բացի դրանից, պրն. Գրիգորյանը ցանկանում է պատմել «Ապոլոն 16»-ի տիեզերագնաց Չարլզ Դյուկի հետ հանդիպման տպավորությունները: Ի դեպ, վերջինս եղել է այն քիչ տիեզերագնացներից մեկը, ով ոտք է դրել Լուսնի վրա:

 
Խնդրում եմ ձեր թույլատվությունը սեպտեմբերի 23-ին` օրվա առաջին կեսին, այդ հանդիպումը Մեդիակենտրոնում կազմակերպելու համար:
Նախապես շնորհակալ եմ:
 
Հարգանքով` Լևոն