• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զբոսանք Գյումրիում

 

o Առաջին անգամ էի ճանապարհորդում սեբաստատցիների հետ: Այցելության վայրը Գյումրին էր: Ես ոգևորված հիանում  էի քաղաքի հնամետ կառույցներով,և պատմական հուշարձաններով: Մեր առաջին հանգրվանը Սև բերդն էր կամ ինչպես գյումրեցիներն են ասում Ալեքսադրապոլիայի ամրոցը` կառուցված19-րդ դարում: Եղանք քաղաքի եկեղեցիներում, թանգարաններում, ծանոթացանք քաղաքի հին պատմությանը և մշակույթին: Զբոսնում էինք Գյումրու գլխավոր հրապարակով ու մեծ սիրով գրքեր նվիրում Գյումրեցիներին, պատմում մեր կրթահամալիրի մասին :Այդ ընթացքում ծանոթացանք  մի բարեհամբույր ընտանիքի հետ, որոնք մեզ հյուրասիրեցին Գյումրու սառը ջուրը և համեղ մրգերը: Մենք  էլ մեր հերթին գեղեցիկ գրքեր նվիրեցինք ընտանիքի փոքրիկին:
 Սակայն մենք ունեինք ևս մեկ առաքելություն. Մասնակցեցինք Let's do it շարժմանը ու մաքրեցինք աղտոտված տարածքները:Գյումրի քաղաքը բավական մաքուր էր. և մենք այդքան էլ չչարչարվեցինք, իսկ ահա երբ դուրս եկանք քաղաքից կանգնեցինք ճամփեզրին... այ քեզ բան այս ինչքան աղբ կա... ու անցանք գործի:
Հրաժեշտ տալով քաղաքին`ինքս ինձ խոստացա, որ ևս մեկ անգամ կայցելեմ ինձ արդեն  հարազատ ուսիրելի դարձած Գյումրին` ևս մեկ անգամ վայելելու այդ խաղաղությունն ու զգալու հնության բույրը:

·          Ավագ դպրոց - վարժարան` տասներորդ դասարան Մարինա Մնացականյան