• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկացնում եմ...

 

Ողջույն: Երևի ճանաչեցիք: Ես Զարուհին եմ, մեդիագրադարանի աշխատանքների համակարգողը: Հիմա գրում եմ մեկ այլ բանի մասին: Երևի արդեն ուշադիր կարդացե´լ եք աշնանային բաց հավաքի ծրագիրը(http://mskh.am/am/22345), մտածե´լ եք ինչ հոդված եք գրելու, կամ արդեն պատրաստո~ւմ եք Ձեր ուսումնական նյութը: Մի խոսքով, Դուք արդեն գիտեք ձեր անելիքը, և հենց ավարտեք, կհրապարակեք, կուղարկեք «Դպիրին»(http://dpir.mskh.am/) , հղումները` ինձ, քանի որ այս աշնանային հավաքի կարգադրիչը ես եմ: Արդեն mskh.am-բացված է հավաքի էջը(http://mskh.am/am/22345), հավաքի բոլոր նյութերը, ըստ բովանդակության կհավաքեմ այնտեղ, որ հեշտ գտնեք, չէ՞ որ սեպտեմբերի 27-ից սկսում ենք առցանց քննարկել դրանք: 
Հարցերի դեպքում խնդրում եմ գրել ինձ՝ [email protected]կամ ուղղակի զանգել 077-43-55-41: Շտապեք. աշխատանքների հրապարակման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է: