• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թեժ բանավեճ

Թեժ բանավեճ «Ազատ խոսքի ամբիոն» ակումբում

Կրթահամալիրում գործող «Ազատ խոսքի ամբիոն» ակումբը կրկին ակտիվ գործունեությունն է սկսել: Սեպտեմբերի 13-ին Մեդիակենտրոնում կազմակերպվել էր այս ուսումնական արվա առաջին բանավեճը, որ նվիրված էր Ղարաբաղյան հակամարտություն «ստատուս քվոն» պահելու կամ չպահելու խնդրին: Բանավեճը վարում էր Արման Երանոսյանը: Բավավիճում էին կրթահամալիրի երկու դասավանդողները: Հասարակագետ, պատմաբան Արտակ Զարգարյանը ներկայացնում էր «ստատուս քվոն» պահելու տեսակետը, իսկ հասարակագետ, պատմաբան Վարհարմ Թոքմաջյանը` դրանից հրաժարվելու հիմնավոր դրդապաճառները:

Յուրաքանչյուր բանախոսի զեկույցից հետո ընդդիմադիրը, ապա` նաև լսարանը, հնարավորություն ուներ հարցեր տալու:

Երկու դեպքում էլ բանախոսները բավական լավ էին պատրաստված և սուր հարցերուվ բվական նեղ վիճակի մեջ էին դնում ընդիմադիրներին:

Ակտիվ էր նաև լսարանը, որը բավական մեծ էր. ներկա էին ԵՊՀ, ԵՊՏՀ , ՀՊՄՀ, Սլավոնական համալսարանների պատմաբաններ, քաղաքագետներ, ուսոանողներ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սաներ, շրջանավարտներ:  

Քննարկումներից հետո կազմակերպվեց քվեարկություն, որի արդունքնում պարզվեց, որ լսարանի մեծ մասը ձեռնպահ է եղել:

«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը շուտով Ղարաբաղյան հարցի մասին ավելի ընդլայնված քննարկում կկազմակերպի, որտեղ արդեն երեք բանախոսներ կներկայացնեն արևմտյան, ռուսական ու արաբական երկրների տեսակետները հակամարտության լուծման մասին:

Info.mskh.am

Ա. Նոյեմի