• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կայքի շնորհանդես

Սեպտեմբերի 13-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ եկեղեցու կայքի շնորհանդեսը: Տերունական աղոթքից հետո տեր Եսայի քահանան ներկայացրեց կայքը, առանձին անդրադարձավ բաժիններին, դրանց բովանդակությանը: Շնորհակալություն հայտնեց կայքի ստեղծման աշխատանքներին մասնակից անձանց, աջակիցներին: Պատվոգրեր հանձնվեցին եկեղեցուն կից գործող լրագրողական խմբակում իրենց առավել ակտիվ դրսևորած սովորող-անդամներին, ղեկավարին: Եկմալյանի, Կոմիտասի կատարումներով հանդես եկավ եկեղեցու երգչախումբը: Շնորհանդեսն ամփոփվեց հյուրասիրությամբ: