• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեպտեմբերի 1-ի՞ց եք հարցնում...

..... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ, թե` սեպտեմբերի մեկի՞ց եք հարցնում...

«Թվում էր՝ ինչ է պատահել, սեպտեմբերի 1-ի պես լավ տոն, ամառային պատրաստություն, որ անակնկալներ, ուրախություն պարգևես քո դպրոցի սովորողներին` բարելավված միջավայրի, կանաչապատված նոր բակի, խաղահրապարակի տեսքով: Սեպտեմբերի 1-ի տոնակատարությունը չի կարելի անջատ դիտել ամառային պատրաստության այս շրջանից...  բայց երբ մի օրում երկու ուսուցիչ է աշխատանքից ազատվում, ընտանիքով արտասահման մեկնելու առիթով, երբ մի օրում 21 տարեկան երկու երիտասարդ  են ինքնասպան լինում,  մեկը` Տավուշի  մարզում, մյուսը՝  Երևանում,  մարդիկ Հայաստանում չեն ուզում ապրել, հոգնել են` և՛  տնօրենները,  և՛ ուսուցիչները,  և՛ ծնողները, և հոգնած հասարակությունը դպրոցը թողել է առանց  հասարակական աջակցության: Մարդիկ մնացել են իրենց անձնային խնդիրների հետ: Երեխայի ծնողը եթե գալիս է դպրոց, ամենաշատը մասնակցում է իր երեխայի դասարանի մաքրությանը, այն էլ` դպրոցի, ուսուցչի պահանջով: Սրա օգուտը ո՞րն է, ես չգիտեմ, բայց սա դպրոց-ընտանիք, դպրոց-հասարակություն գործընկերությունը չի: Մեր կրթահամալիրի դեպքում իրավիճակը կարծես այլ է. բայց սա արդեն մեր մանկավարժական հավաքանու յուրահատկությունն ու ներդրումն է, որը որպես փորձ գուցե օրինակելի է, բայց չի տարածվում»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հիշեց խորհրդային շրջանում  իր՝ 183 դպրոցի տնօրեն աշխատած տարիները, երբ սեպտեմբերի 1-ին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ էին իրականացվում շրջկոմի առաջին քարտուղարի, գործադիր կոմիտեի նախագահի անմիջական աջակցությամբ, ովքեր պարբերաբար այցելում էին դպրոց, համախմբում շեֆական, պետական-հասարակական աջակցությունը դպրոցին: Հիմա չկա նման բան: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի յոթ կրթական օբյեկտներ, յոթը շենք, բոլորն էլ 30 տարվա, տարբեր կարիքներով, մեծ բակերով... արդեն քանի տարի է համառորեն փորձում են ներգրավել բարեկարգման-բարելավման աշխատանքներին տարբեր մասնավոր կազմակերպությունների, անհատների, պետական մարմինների, բայց, Աշոտ Բլեյանի խոսքով, շատ դժվար է սայլը տեղից առաջ շարժվում: Սեպտեմբերի 1-ի հեռուստաեթերի համար արվող ու կրկնվող տոնակատարությունները գալիս են շղարշելու այս իրականությունը:

Հոդվածը ամբողջությամբ կարդացեք 1in.am-ում