• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրտսեր դպրոցներում գործող նախակրթարանների գործունեության կազմակերպման կարգ

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանային խմբերը գործում են կրթահամալիրի դպրոց-պարտեզների կազմում:
Նախադպրոցական կրթության  ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող    «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն  է:
Նախակրթարանում գործում են՝

• Խնամքի խմբեր՝ 2-3 տարեկաններ
• Զարգացման խմբեր՝ 3-4 տարեկաններ
• 5 տարեկանների ուսուցման դասարաններ:

Նախակրթարանի գործունեության առարկան
Նախակրթարանի  գործունեության առարկան նախադպրոցականի (այսուհետ՝ սան) խնամքի, զարգացման կազմակերպումն է, նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրի իրականացումը:
Նախակրթարանն  իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով և սույն կարգով:
Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան այն երեխաները (այսուհետ՝ սան), որոնց ծնողները  (սանի օրինական ներկայացուցիչ) ընտրում են կրթական ծրագիրը և  Դպրոցի ղեկավարի հետ կնքում  են Պայմանագիր  խնամքի, զարգացման, ուսուցման մասին:
Նախակրթարանն ապահովում է սաների կրթության բնականոն ընթացքը,  շարունակականությունը,   համապատասխանությունը սանի  անհատական զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին: Նախակրթարանը ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը:
Նախակրթարանն իրականացնում է հետազոտող ուսուցիչների հեղինակած Կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում, ուսուցողական նոր միջավայրի ստեղծում:
Նախակրթարանն  mskh.am-ում ունի իր «Պարտեզ» ենթակայք – ամսագիրը:
Նախակրթարանային խմբերի գործունեությունը իրականացվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցի հիման վրա կազմված նախակրթանի ուսումնական օրացույցով և  նախագծերով:  
Սաների զարգացումն իրականացվում է ամենօրյա գործունեության միջոցով: Շաբաթ օրերին կազմակերպվում են  նախակրթարանների աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացներ:

Սաների գործունեության  կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

• սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկաման, ինքնաբավության ապահովում
• գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով
• գործունեության տարբեր ձևերի ինտեգրում
• ստեղծագործում
• համագործակցային աշխատանքի կազմակերպում
• սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում
• բացօթյա գործունեության կազմակերպում
• ՏՀՏ միջոցների ամենօրյա  նպատակային կիրառում:

Նախակրթարանի միջավայրին  ներկայացվող պահանջներ
Նախակրթարանային միջավայրի մանրամասն նկարագրությունը  «Նախադպրոցական կրթություն»  ծրագրում
Նախակրթարանը սեփականության իրավունքով գույք չունի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար Տնօրենը տրամադրում է անհրաժեշտ տարածք, գույք, սարքեր և սարքավորումներ, որոնք նախակրթարանը վաճառելու կամ վարձակալության տալու իրավունք չունի:
Ջերմային համապատասխան ռեժիմով՝ 18 աստիճանից ոչ ցածր և 25 աստիճանից ոչ բարձր,  տեխնիկական միջոցներով  ապահովված.
ավելորդ պատերից և իրերից ազատ,  սանի  ֆիզիկական և մտավոր զարգացմանն համապատասխան: 
Խմբասենյակը. 140 քառ. մետրից ոչ պակաս, լուսավոր, հեշտ օդափոխվող տարածք:
Նախակրթարանն աշխատում է շուրջտարի՝ տարվա եղանակներին ապահովելով համապատասխան միջավայր և  ջերմային ռեժիմ:

Սաների հաճախումների հաշվառում
Սաների հաճախումների հաշվառումը կատարում է դաստիարակը կամ օգնականը.     ամեն օր  էլեկտրոնային մատյանում մինչև ժամը 9.45 գրանցում է սաների հաճախումը,
նշում բացակայությունների պատճառները:
Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը (բժիշկը), խոհարարը ուսումնասիրում են օրագրի տվյալները և իրականացնում համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Խմբում  արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, հաճախումների հաշվառման  տեղեկությունը հաղորդում  բանավոր կամ   հեռախոսով: 
Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը նախակրթարանի սաների հաճախման հաշվառումը անձամբ է կատարում և տվյալներն հաղորդում բուժքրոջն ու խոհարարին:  
Դաստիարակը   էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։
Սաների տեղեկատուն վարում է (կազմում և փոփոխությունները օպերատիվ գրանցում է) ուսուցողական ծրագրի գրասենյակի ղեկավարը: Տեղեկատուն   լինում է ուսուցողական ծրագրի գրասենյակում, մանկավարժության կենտրոնում, կրթահամալիրի տեղեկատուում, տնօրենի գրասենյակում:
Ուսուցողական ծրագրի ղեկավարը ամեն շաբաթ ստուգում է խմբերի մատյանները, մատյանում գրանցում իր դիտողությունները:

Օրվա ռեժիմի նախագիծ
Նախակրթարանում սաների գործունեությունն սկսվում է 9.00, ավարտվում է 17.00:
Օրվա ռեժիմում  գրանցված են քնի՝ ժ. 12.30-14.30, և սնվելու` 10.00, 12.00, 16.00, ժամերը:
Օրվա աշխատանքային նախագիծը և կերակրացանկը ամենաուշը մի օր առաջ տեղադրվում է ենթակայքում, ուղարկվում է ծնողին:
Սաների ամենօրյա պարտադիր գործունեություն.
• միջավայրի առավոտյան խնամք՝ հիգիենա-օդափոխություն-մաքրություն, բույսերի խնամք, կենդանիների կերակրում
• անհատական հիգիենայի պահպանում
• առավոտյան վարժանք՝ ուրախ մարմնամարզություն, երգ-պար-խաղ
• լող՝ տաք եղանակին կամ հնարավոր բոլոր դեպքերում ամեն օր, ցուրտ եղանակին՝ շաբաթվա որոշակի օրերի
• լուսանկարում կամ նկարահանում.  հաջորդ օրը դրանց դիտում. 3-5 տարեկանների խմբերում  լուսանկարում են սաները
• տեխնոլոգիա՝ ներառյալ նկարչությունը
կազմակերպվող գործունեություն. սաները դաստիարակի հետ զբաղված են  ընդհանուր գործունեությամբ, որի ընթացքում լուծվում են օրվա նախագծում դրված ուսումնական, սաների զարգացման խնդիրը կամ խնդիրները:

Սաների զարգացման գրանցում
Տարվա ընթացքում  2 անգամ սաների ֆիզիկական աճի, առողջական վիճակի տվյալները և անձնական-ընտանեկան այլ տվայլներ, դրանց փոփոխությունները  գրանցվում են  էլեկտրոնային համապատասխան փաստաթղթում՝ սանի թերթիկում (հավելված 1):   
Տարվա ընթացքում 2 անգամ լրացնում է սանի զարգացման սանդղակը՝ աճի բնութագիրը (հավելված2), որտեղ նշվում է սանի արժեքային համակարգը, սանի հմտությունների ու կարողությունների զարգացումը, կազմվում է սանի անհատական զարգացման պլան:
Սաների ստեղծած նյութերով ստեղծվում եմ ֆիլմեր, կազմակերպվում են մեդիացուցադրություններ, ցուցահանդեսներ, ներկայացումներ,   խաղեր և նկարվում կամ  նկարահանվում են:
Ստեղծվում է սանի անհատական էլեկտրոնային   փաթեթ, որտեղ հավաքվում են սանի գործունեության արդյունքում ստեղծված  նյութերը:

Ծրագրի մշակումը համակարգում է Աիդա Պետրոսյանը:
Ծրագրի իրականացումը ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:

Դպրոցի ղեկավարը

  • սաներին ընդունում է Նախակրթարան.
  • վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման  նկատմամբ.
  • ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը.
  • սովորողի առողջության պահպանման, ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ սահմանված կարգով կամակերպում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն.
  • ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարումը և պահպանումը:

Խմբի դաստիարակը և դաստիարակի օգնականը (այսուհետ՝ օգնական)
Դաստիարակին և օգնականին ներկայացվող պահանջները շարադրված են  «Նախադպրոցական կրթություն» ծրագրում:
Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման       պատասխանատուն դաստիարակն ու   օգնականն են:
Դաստիարակն ու օգնականն աշխատում են համատեղ. նրանք  սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:
Դաստիարակն ու օգնականը ապահովում են   հիգիենիկ զարգացնող միջավայր:
Դաստիարակի և օգնականի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է Skydrive-ում և դաստիարակի անձնական բլոգում:
Դաստիարակը ամենաուշը մի օր առաջ իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը,  որտեղ նշում է ՝
անհրաժեշտ ուսումնական  տեխնիկական միջոցները, օգտագործվելիք ուսումնական նյութերը և  նախապատրաստում դրանք հաջորդ օրվա գործունեության համար
օրվա խնդիրները և դրանց իրականացման ձևերը. նկարագրում է դրանք
օրվա գործունեության մանրամասն նկարագրությունը:
Օրվա վերջում, ամենաուշը հաջորդ օրը, դաստիարակն իր էջում կամ օրագրում ամփոփում է օրվա աշխատանքն ըստ նախագծի՝  փաստացի տեղեկություններ նշելով օրվա գործունեության մասին.  ինչ գործունեությամբ են զբաղվել, ինչն ինչպես են արել, ով է մասնակցել, ինչն է ստացվել, ինչը չի ստացվել.
դիտարկում, եզրահանգումներ է կատարում, դրանք հաշվի առնելով՝ կազմում է կամ լրամշակում է հաջորդ օրվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության  արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում են սանի էլեկտրոնային փաթեթում, դասավանդողի էջերում, հրապարակվում են «Պարտեզ» ամսագրում, mskh.am-ում։
Կայքում էլեկտրոնային նյութ է տեղադրվում օրվա գործունեության , հետաքրքիր միջադեպերի, խմբին և իր աշխատանքին առնչվող այլ թեմաներով:

Բուժքույրը (բժիշկը)

  • պատասխանատու է հիգիենիկ միջավայրի ապահովման, պահպանման համար
  • սաների առողջական վիճակի հսկողության, կարգավորման համար.
  • շաբաթը 2-3 անգամ ստուգում է   սաների մարմնի հիգիենան, մաշկի վիճակը: 
  • սաների առողջական վիճակի հետ կապված արտակարգ պատահարների դեպքում ըստ կարգի իրականացնում է անհրաժեշտ գործողություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
  • վարակիչ հիվանդությունների, ինֆեկցիայի այլ վտանգավոր հիվանհությունների հայտնաբերման, վնասվածքների և այլ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում բուժքույրը  (բժիշկը)   այդ մասին տեղյակ է պահում ուսումնական ծրագրի ղեկավարին, որն էլ գործում է ըստ կարգի.
  • վերահսկում է բաց և փակ լողավազանների,  լողափերի հիգիենիկ շահագործումը
  • դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում տեղադրում է  խոհարարի կողմից ներկայացրած և Դպրոցի ղեկավարի  հաստատած մեկշաբաթյա  (կամ ամենաուշը մի օր առաջ)  կերակրացանկը.
  • հետևում է առողջ, որակյալ սննդի կազմակերպմանը.
  • դաստիարակի հետ հետևում է սաների  ֆիզիկական աճին, առողջական վիճակին,  տարեկան 2 անգամ չափումներ և դիտարկումներ է կատարում և տվյալները  գրանցում Սանի թերթիկում. 
  • մասնակցում է մեծահասակների կրթության իրականացմանը:

Ծնող. (օրինական ներկայացուցիչ). ծնողական խորհուրդ
Ծնողի իրավունքներն ու պարտականությունները շարադրված են Ծրագրում, Դպրոցի տնօրենի հետ կնքվող պայմանագրում:
Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման,  զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում է     ծնողական  խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը դպրոցի ծնողական խորհրդի անդամ է:
 

Հավելվածները տես «Պարտեզ» ենթակայքում