• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի առողջագիտության ուսումնական կենտրոն

 

Կրթահամալիրի առողջագիտության ուսումնական կենտրոն

Բժիշկ-առողջագետի  աշխատանքի  կազմակերպման ծավալը

 

  • Ամենամյա կանխարգելիչ  ստուգումների  գնահատում ՝    Զ/Ճ ,  քաշ,  հասակ, տեսողության  սրություն,  կարիես,  ոջլոտություն, կեցվածք և այլն,  կրթություն  և տեղեկատվություն:

 

  • Տարածքային  բուժհաստատության կողմից բոլոր  սովորողների   առողջական վիճակի  և  ֆիզիկական զարգացման  մասին   եզրակացության հիման վրա տեղեկատվական բազայի  ստեղծում՝  դիագնոզ,  առողջության  խումբ, ֆիզկուլտուրայի  խումբ,  դիսպանսեր ըստ  օրգան – համակարգի,  այլ  տվյալներ առողջական  վիճակի  հետ  կապված:

 

  • Կրթության  առանձնահատուկ  կարիք  ունեցող  սովորողների  առողջական վիճակի  և  ֆիզիկական  զարգացման  մասին  տեղեկատվական բազայի ստեղծում:
  • Վարակիչ և  պարազիտար  հիվանդությունների  վերաբերյալ   անհրաժեշտ  սան – հիգիենիկ  և  հակահամաճարակային  միջոցառումների  կրթություն և տեղեկատվություն:

 

 

  • Մեդիա-մատյանների գրանցում՝ ամբուլատոր մատյան, կոնտակտավորների հսկողության մատյան, բուֆետի աշխատողների զննման մատյան, ֆլուորոգրաֆիկ հսկողության մատյան:

 

  • Համապատասխան առողջապահական  կազմակերպության  և մասնագետների  հետ  համագործակցության  պայմանագրի կնքում,  կրթություն և կանխարգելիչ հետազոտություններ:

  

 

  • Mskh.am Կայքում  Առողջապահական  կրթում  էջի  նյութերի  հրատարակում :

 

  • Դեռահասների   առողջության  ամրապնդում  և  անվտանգ  վարքագծի ձևավորում  ուսուցողական  նյութերի,  թեստերի, ուսումնական հարցերի միջոցով:

 

 

  • Կրթահամալիրի  դպրոցների  բուժքույրերի,  տարածքային  մանկական  պոլիկլինիկայի  հետ  կապի  ապահովում՝  դպրոցական - նախադպրոցական   բաժնի   վարիչ,   տեղամասային   մանկաբույժ / ընտանեկան  բժիշկ /:

 

 

  • Առողջապահական  հիմնական  օրենքների   և   փաստաթղթերի  իմացություն ,   դրանց  կիրառում,  մեդիա-հրատարակում:

 

  • Հետազոտական   գործունեություն՝  ելնելով  ապացուցողական  բժշկության  տվյալներից ,   սեփական  փորձից ,   դիտարկումներից   և   այլն: