• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արհեստակցական կազմակերպության խորհրդի մտահոգությունը

Այսօր տեղի ունեցավ արհեստակցական կազմակերպության խորհրդի նիստը և քննարկվեց մեկ հարց` եկամտային հարկի հաշվարկման նոր կարգը և դրա հետ կապված խնդիրները:

Սուրեն Պարսյանը, ով կայքում նախաձեռնություն էր ցուցաբերել և հոդվածով հանդես էր եկել, մանրամասն ներկայացրեց կարգի խոցելի կողմերը:

Գրետա Սոխակյանը ներկայացրեց նոր օրենքի դրական կողմերը:

Խորհուրդը որոշեց հանրային քննարկման դնել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը և աշխատողների առաջիկա ընդհանուր ժողովի ժամանակ լսել կրթհամալիրի աշխատակիցների կարծիքը,  ինչպես նաև դիմել այլ արհեստակցական կազմակերպությունների` վերոհիշյալ հարցի քննարկման և առաջարկների համար:

Ներկայացվում է խորհրդի մտահոգությունները ձևակերպված Ա. Տիգրանյանի, Ա Զարգարյանի և Ս. Պարսյանի կողմից.

 

1. 2010 թ. դեկտեմբերի 22-ին ընդունված «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը նախապես չի դարձել հանրության լայն շրջանների քննարկման նյութ:  

2. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակաարգով նախատեսվում է աշխատավարձից պահում` 5 %-ի չափով, ինչը վերաբերում է 40 տարեկանից ցածր աշխատողներին: Իսկ Ինչո՞ւ պետք է 40-ից բարձր տարիք ունեցողները ևս վճարեն 5%, քանի որ օրենքը նրանց համար նախատեսում է կամավորության սկզբունքը (ընտրել կամ չընտրել կուտակային այդ համակարգը:)
3.Չնայած ընդունված է ՀՀ Կառավարության 962-Ն /2012 թ/, որով փաստում է, որ աշխատողի աշխատավարձը 2013 թ հունվարի դրությամբ չի կարող պակաս լինել 2012 թ. դեկտեմբեր ամսվա համեմատ, այդուհանդերձ գոյություն չունեն մեխանիզմներ, որոնք կպարտադրեն գործատուներին համաչափ բարձրացնել աշխատավարձը: 
4. Եթե խոսքը գնա դատական պաշտպանության մասին, այսինքն աշխատողը ստիպված կլինի լրացուցիչ ծախսեր անել եւ դիմել դատարան` սեփական իրավունքների պաշտպանության համար, ինչը Հայաստանի պայմաններում քիչ հավանական է, երբ ցածր իրավագիտակցության մակարդակ է առկա, իսկ արտադատական պաշտպանության համար հստակ մեխանիզմներ նշված չեն:
5. Գործատուին ավելի ձեռնտու կլինի աշխատանքից ազատել նախկին աշխատակցին և ընդունել նորերին` ավելի ցածր աշխատավարձով, կամ էլ հին աշխատակիցը պետք է հարմարվի նոր` ավելի ցածր աշխատավարձին:
6. Գործատուն հակված կլինի գրանցել իր բոլոր աշխատողներին, բերել իրական հարկային դաշտ, քանի որ այս օրենքով գործատուի վրայից դուրս է գալիս որևէ հարկային պարտավորություն աշխատողների նկատմամբ:
7. Արդյո՞ք այս ձևական աշխատավարձի բարձրացման հետ միասին հնարավոր է աշխատավարձների իրական բարձրացում: 
 
 
Սուրեն Պարսյան
Արտակ Զարգարյան
Աշոտ Տիգրանյան