• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արագածյան հերթական վերելք

 

Բարի երեկո: Հրավիում եմ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրը տոնելու Արագած լեռան հարավային  գագաթին:

-Ո՞վ կարող է մասնակցել վերելքին:

-Վերելքը նախատեսված է ավագ դպրոց վարժարանի նոր ընդունված աշակերտների և կրթահամալիրի նոր ընդունված աշխատողների համար:

-Բոլորը միասին են բարձրանալո՞ւ:

-Չէ, խումբը կազմված կլինի 20-22 մարդուց:

-Մյունե՞րը. . .

-Եթե, Վահրամի ասած, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, սեպտեմբերի ընթացքում ամեն շաբաթ կկազմակերպվեն վերելքներ:

-Բա կրթահամալիրի մյուս աշխատողնե՞րը:

-Սեպտեմբերյան վերելքներին նրանք էլ կարող են մասնակցել:

-Դուք բոլոր վերելքներին մասնակցելո՞ւ եք:

-Մեծ սիրով:

-Չեք հոգնի՞:

-Յուրաքանչյուր վերելքը Արագած մարդուն այնպիսի էներգիա և լիցքեր է հաղորդում, որ արշավի վերջում կոշիկներդ հանելիս, մտածում ես, թե հաջորդը երբ է լինելու: Կարող եք ստուգել, որ վերջին երեք տարում ես ոչ մի օր չեմ բացակայել աշխատանքից: Ընդ որում տարվա ընթացքում իմ հանգիստները եղել են այդ արշավները:

-Ինչպե՞ս եք ընտրելու առաջին վերելքի մասնակիցներին:

-Կախված է իրենց ակտիվությունից: Ամառվա ընթացքում, սովորողներին ընդունելիս, արդեն աչքի տակ ունեմ մի քանիսին, ում հրավիրելու եմ: Մյուսներից՝ նրանք, ովքեր առաջինը կարձագանքեն հրավերին:

-Հնարավո՞ր է, որ խումբը չհավաքվի:

-Սեպտեմբերի 1-ին խումբը բարձրանալու է:

-Իսկ ի՞նչ պետք է վերցնեն մասնակիցները:

-Արագած գնալիս պետք է ամեն ինչին պատրաստ լինել: Եղանակը այնքան արագ կարող է փոփոխվել, որ կես ժամվա ընթացքում պայծառ արևը կարող է ծածակվել ամպերով, հետո անձրև տեղալ կամ կարկուտ, հետո նորից արև փայլի, որը արագ կարող է ծածկվել մառախուղով: Եվ այդ ամեն ինչից թաքնվելու տեղ չկա: Արագած բարձրանալու համար պետք է ունենալ պինդ կոշիկներ, արևային և տաք գլխարկներ, ջուր չթափանցող բաճկոն, տաք շորեր, ձեռնոցներ, վատ չէր լինի լողազգեստը՝ եթե բախտներս բերի, կարող է և լողանք Քարե լճում: Լավ կլինի, հատկապես աղջիկների համար, հակաարևային քսուկ վերցնելը:

-Իսկ ուտելիք չե՞ք տանելու:

-Անպայման: Բայց ոչ շատ ու չփչացող: Մենք նախաճաշելու ենք վերելքի սկզբին, հետներս մի քիչ ուտելիք ենք վերցնելու, իսկ մնացածը թողնելու ենք ավտոբուսում: Ցանկալի է, որ միրգ լինի: Կոնֆետն էլ հարմար է, քայլելիս չի խանգարում: Եվ անպայման ամեն մեկը հետը մի շիշ ջուր պետք է ունենա: Լավ կլինի, որ ամեն ինչը տեղավորեն ուսապարկում: Այս ամենից առավել կարևոր են ֆոտոապարատները: Մենք ոչ միայն չպեք է կեղտոտենք սարը, այլև վայէջքի ժամանակ, պետք է հավաքենք ու հետներս իջեցնենք այն ամենը, ինչը Արագածի համար բնական չէ՝ պլաստամսե շշեր, մոմլաթե տոպրակներ և այլն: Դա էլ կլինի մեր շնորհակալությունը Արագածին:

-Ձեզ բարի վերելք: Կհանդիպենք վայրէջքից հետո:

-Շնորհակալ եմ, բայց վայրէջքից հետո հանդիպեք և զրուցեք մյուս մասնակիցների հետ:

Վերելքին մասնակցել ցանկացողները իրենց հայտը պետք է ուղարկեն [email protected] հասցեով: