Սիրելի սան, սովորող, հարգելի ծնող և ուսուցիչ, բարեկամներ.
Կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում, քոլեջում 2012-2013 ուսումնական տարվա առաջին օրը օգոստոսի 31-ն է։ Համեցեք Ձեր դպրոցներ ժամը 09.00։ Սովորողների, դասավանդողների տեղափոխումը հաստատված կրթահամալիրային երթուղիներով: Ուսումնական պարապմունքները՝ դպրոցի, քոլեջի ղեկավարի հաստատած ծրագրով:
9.00 - 9.30 ընդհանուր պարապմունք.
9.35 - 10.15 1-ին պարապմունք
10.20 – 11.00 2-րդ պարապմունք
Սեպտեմբերի 1-ը կրթական նախաձեռնությունների օր է՝ ուսումնական հայրենագիտական ճամփորդություններ, «Դասարան անիվների վրա», բարձունքների հաղթահարում, ուսումնական էկոլոգիական, շրջապատի բարեկարգման նախագծեր, մասնակցություն հանրապետությունում անցկացվող Գիտելիքի տոնին:
Սեպտեմբերի 3-ից դպրոցներում, քոլեջում վերսկվում են բնականոն պարապմունքները:
Սեպտեմբերի 4-ին` 10.00-11.00, ավանդական կրթական շքերթ Մարմարյա սրահում` ըստ հաստատված ծրագրի: