• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այ, էսպիսի լավ դասարան

Այ քեզ լավ նորություն…

Ես Արմենուհին եմ: Ավարտել եմ մեր կրթահամալիրի իններորդ դասարանը: Որոշել եմ ուսումս շարունակել արհեստների ավագ դպրոցում: Այսօր հայրիկիս հետ գնացինք դպրոց: Եվ ինչ…Ես արդեն օրիորդաց դասարանի սան եմ: Այնքան հրապուրիչ թվաց այդ դասարանում սովորելը: Չէ՞ որ մենք ապագա մայրիկներ ենք, դաստիարակներ, տնտեսուհիներ՝ կիրթ, բանիմաց: Իսկ երաժշտությունը, պարն ու թատրոնը ավելի գրավիչ են դարձնում ուսուցումը: Իմ հասակակից աղջիկներ, եկեք մեր դասարան, որտեղ մեզ սպասում է հետաքրքիր առօրյա:

                                                                                                             Արմենուհի Գասպարյան