• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինար պարապմունքը «Ավագ դպրոց» ծրագրում

 

Օգոստոսի 22-ը սովորական աշխատանքային օր էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Սովորական առավոտյան պարապմունք էր՝  ծննդյան տոներով, հետո կրթական ծրագրերի սովորական սեմինար պարապմունք։

«Ավագ դպրոց» կրթական ծրագրի սեմինարին, սակայն, անակնկալն անակնկալի էր հաջորդում։ Նախ՝  Յուրա Գանջալյանը ցանկություն հայտնեց ներկայացնելու իր ուսումնական բլոգը և հայտարարեց, որ չգիտի՝ ինպես դա օգտագործի ուսումնական նպատակներով։ Հետո Ելենա Սարգսյանը լրացրեց նրան՝ ասելով, որ իր իմացածը մինչև հիմա արածն է՝ բլոգի հղումը կայքում, հղումը՝ էջում, հղումը՝ mail-ում…
Էստեղ երիտասարդ ուսուցիչների համբերությունը հատավ։ Նրանցից մեկը՝ Արտակ Զարգարյանը, վեր կացավ, ցույց տվեց, թե որտեղ (google+-ում) և ինչպես պետք է գրանցվել, որպեսզի թե՛ օրդ ու աշխատանքդ կազմակերպես, թե՛ հասանելի լինես, թե՛ տեղեկացված, դեռ անձնական տարածք (blog) էլ ունենաս, և այս ամենի կիրառումը վայրկյաններ պահանջի՝ հընթացս պատասխանելով տեղում տրվող հարցերին։ 
Դարիս պահանջն է պրագմատիզմը։
Եվ որքան էլ կրթահամալիրի տնօրենը մեղմեց, թե՝ լավ, առայժմ օգտագործենք մեր ունեցած գործիքները մեր ունեցած հմտություններով, միևնույն է, ուրախացա, որ կան ավելի հարուստ հնարավորություններով և ավելի արագաշարժ մեդիածառայություններ, որ դեռ պիտի զարմացնեն իմ սերնդին, և առավել ևս ուրախացա, որ կան մեր շրջապատում երիտասարդները, ումից կարող ես սովորել ու սովորել։