• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալություն այս հյուրընկալ ու բաց կրթահամալիրին, ձեր միջավայրը մեզ ոգևորեց...

 

2012թ. Օգոստոսի 19-ին « Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում ավարտվեց   «Կրթություն   որակ  և  համապատասխանություն» ծրագրի  շրջանակներում  իրականացվող  քաղաքի դասվարների 10-օրյա   սեմինարը:
Սեմինարները  վարում  էին  բարձրակարգ  մասնագետներ Նաիրա  Նիկողոսյանը  և  Գայանե  Թերզյանը: Սեմինարներն  անցան  բարձր  մակարդակով: Ստեղծվեց  համերաշխ  աշխատանքային համայնք, սկսվեց  աշխատանքային  եռուզեռ: Ժամերն  անցնում  էին  աննկատ:
Այս  օրերի  ընթացքում  մի  շարք  հետաքրքիր  նյութեր  քննարկվեց.
1.Սովորողների  իրավունքներն  ու  պարտականությունները
2.Սահմանադրությունը  կրթության  իրավունքի  մասին
3.Հոգեկանի  և  անձնավորության  զարգացումը  կրտսեր  դպրոցական  տարիքում
4.Հանրակրթության  պետական  չափորոշիչները
5.Մաթեմատիկական  տեխնոլոգիաներ
6.Ինտեգրված  թեմատիկ  միավորներ
Բաժին  առ  բաժին  ուսուցանվեց  նյութը  համագործակցային  մեթոդներով: Յուրաքանչյուր  խումբ  նյութը  ներկայացրեց թե՛ սխեմատիկ  պատկերների   միջոցով,  թե՛  համակարգչի  օգնությամբ: Հատուկ  ուշադրություն  դարձվեց  համակարգչային  իմացությանը   պարզագույն  ծրագրերից  անցանք  ավելի  բարդի:
Ուսումնասիրվեցին`
1.Microsoft    PowerPoint
2.Microsoft  word
3.Windows
4.Paint
5.Էլեկտրոնային  փոստ
Սեմինարը   վարում  էին  մատչելի, անհատական  մոտեցում  էին  ցուցաբերում  բոլորին: Յուրաքանչյուր  սեմինար  սկսվում  էր  յուրովի`երգով, բարի  լուրով: Այդ  լավ  տրամադրությունը  ուղեկցվում  էր  մեզ  ամբողջ  օրվա  ընթացքում, նույնիսկ ամառային շոգը հաճելի էր թվում:
Կազմակերպվեց  էքսկուրսիա  կրթահամալիրի նոր դպրոց: Տեսանք տարրական դպրոցի իսկական միջավայր, մենք սովորում էինք աշխատել թվային ֆոտոխցիկով, մեր ֆոտոխցիկները չէին հասցնում ֆիքսել այն եռուզեռը, որ կատարվում էր Նոր դպրոցում. պարտեզային երեխաներ, որ իսկական լողափ էին ստեղծել  բակ-պարտեզում, միջավայր, որն անընդհատ ընդարձակվում ու հարմարեցվում է կրտսեր դպրոցականի զարգացմանը:  
Paint   ծրագրով  յուրաքանչյուր  խումբ նկարեց  մի  հեքիաթ, թվային ձայնագրիչով սովորեցինք ձայնագրել մեր պատումները, կցել նկարներին ու ֆիլմ ստեղծել, որը, երբ մեզ ներկայացնում էին անհույս բան էր թվում, բայց ահա կարողանում ենք:
Կազմակերպվեց  խմբային, ուսուցողական, աշխուժացնող   խաղեր:
Յուրաքանչյուր  դասվարի  համար  բացվեց  էլեկտրոնային  հասցե:
ԾԻԳ-ի  կողմից  անցկացվեց   մոնիտորինգ    վերապատրաստման  դասընթացների  վերաբերյալ:
Կատարվեց  սովորածի  ամփոփում  և հանդիսավոր  կերպով  հանձնվեց  վկայականները:
Հ.Գ. Իսկ վերջում մենք մասնակիցը դարձանք կրթահամալիրի «դասարան անիվներ վրա» նախագծին. այս հյուրընկալ կրթահամալիրը մեր սովորողներին նվիրեց գրքեր. յուրքանչյուր ուսուցիչ իր դասարանի սովորողների քանակով ստացավ գրքեր: Շնորհակալություն այս հյուրընկալ ու բաց կրթահամալիրին, ձեր միջավայրը մեզ ոգևորեց...