• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական պլանի կազմակերպումը Միջին դպրոցում

2012-2013 ուստարի

  • Միջին դպրոցում գործում է կաբինետային համակարգ: Ուսումնական կաբինետի ղեկավարը պատասխանատու է ՏՀՏ միջոցների անխափան աշխատանքի, ուսումնական պարապմունքների ընթացքում անհրաժեշտ համակարգչային ծրագրերի ապահովման համար: 
  • Ուսումնական գործի արդյունավետ կազմակերպման համար ուսուցիչների համար նոթբուք-նեթբուք ունենալը պարտադիր է:
  • Ուսումնական գործի արդյունավետ կազմակերպման համար միջին դպրոցի բոլոր ուսուցիչները ունենում են  ուսումնական բլոգներ:
  • Ուսումնական գործի կազմակերպմանը հետևում են կազմակերպիչները:
  • 7-9-րդ դասարաններում օտար լեզվի, մաթեմատիկայի ուսուցումը կազմակերպվում է հոսքերով` ըստ սովորողի պատրաստվածության մակարդակի:
  • «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերին  դասարանները կիսվում են երկու մասին:
  • Դասաժամերի բացօթյա կազմակերպման համար նախատեսվում են ներքին բակերը:
  • Ընդհանուր պարապմունքը յուրաքանչյուր շաբաթ կազմակերպում է դասավանդողը (կամ դասավանդողների խումբը)` ընդգրկելով դասարան կամ սովորողների խումբ:
  • «Կենսաբանություն» առարկայի երեք դասընթացները անցկացվում են լաբորատորիաներում` ջերմոց-լաբորատորիա, կենդանաբանության լաբորատորիա, կենսաբանության լաբորատորա:
  • «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաների  դասաժամերի կեսը տրամադրվում է լաբորատոր փորձերին, որոնց ընթացքում դասարանը կիսվում է երկու մասի: