• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր գրքեր

Մոտենում է օգոստոսը, բայց «Տիգրան Հայրապետյան» գրադարանը շարունակում է  աշխատել` ընթերցողին ապահովելով  էլ ավելի հարուստ,  որակյալ և մատչելի գրականությամբ:  

Այսօր «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում «Կրթության ծրագրի կենտրոն» ընկերության,  Ծիգի և «Բուկինիստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին տրամադրվեց մեթոդական և գեղարվեստական գրքեր, որոնք նախատեսված էին համալրել ավագ դպրոցների գրադարանները: Հարկ է նշել նաև, որ կրթահամալիրում գործում է երեք ավագ դպրոց, բայց մեզ տրմադրվել էր ընդամենը  մեկ ավագ դպրոցի համար նախատեսված գրականություն:

Ամեն դեպքում ես շատ ոգևորված եմ  նոր ստացած գրականությամբ, քանի որ ինձ համար շատ հաճելի է ծանոթանալ և ուսումնասիրել գունեղ և բովանդակալից գրքերը:

Հույս ունեմ նաև, որ կրթահամալիրի մյուս ավագ դպրոցները ևս կհամալրվեն նոր գրականությամբ: