• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ Ստամբուլից

Ողջունում ենք Ձեզ Ստամբուլի «Կուրան» հյուրանոցից: Այստեղ ամեն ինչ շատ լավ է: Եղանակը հիանալի է, միայն թե շատ շոգ է, չնայած արդեն սովորել ենք դրան: Այսօր առավոտյան զարթնեցինք ժամը 8-ին, նախաճաշեցինք, ապա ուղևորվեցինք դեպի Օրթաքյո: Հետո գնացինք Ստամբուլի ամենամարդաշատ փողոցը՝ Թաքսիմը, որտեղ մի քիչ շրջելուց հետո գնացինք հիպերմարկետ: Այնտեղ կար ամեն ինչ՝ թե՛ տեխնիկա, թե՛ հագուստ, թե՛ կահույք: Այնտեղ դրված էին միացված հեռախոսներ, համակարգիչներ, iPad-ներ, ականջակալներ, 3d ֆիլմեր և այլն: Մեզ թույլ էին տալիս մոտենալ դրանց, փորձարկել, և մեզ շատ դուր եկավ դա: Մենք էլ, առիթը բաց չթողելով, մոտեցանք համակարգիչներին ու մտանք mskh.am, ոմանք էլ iPad-ներին, հեռախոսներին, ականջակալներին ու մերսող աթոռներին մոտեցան ու սկսեցին հիանալ դրանցով: Հետո սովածացանք ու բարձրացանք ամենավերևի հարկը, որտեղ շատ համեղ կերակուրներ կերանք: Երբ դուրս եկանք հիպերմարկետից, տեսանք Առլետին՝ ընկեր Արտակի վաղեմի ընկերուհուն, ու նրա հետ գնացինք «Ակօս»: Հետո գնացինք հայկական գերեզմանատուն, ինչը արդեն փակվում էր ու մենք հազիվ հասցրինք մի քանի րոպե պտտվել այնտեղ: Հետո վերադարձանք հյուրանոց, որտեղ արդեն մեզ լավ ճանաչում են ու դեռ ներս չմտած արդեն բարևում ու մեր սենյակի քարտն են տալիս: Այսօր այսքանը…

Տաթև և Արթուր Խաչատրյաններ