• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստամբուլ. օր առաջին

Հայկ Ղազարյան

Երեկ պատմեցի ձեզ, որ հասել ենք Ստամբուլ: Բայց ճանապարհի պատճառած տանջանքները այսքանով չվերջացան: Քանի որ Ստամբուլը բազմամիլիոնանոց քաղաք է, այստեղ չեն բացառվում խցանումները, և, հավատացեք, որ մենք էլ ընկանք մի այդպիսի իրավիճակում, որը տևեց մոտ մեկ ժամ: Հիացած դեմքերով Ստամբուլում շրջելուց հետո,մենք ժամանեցինք մեր արաբա-թուրքական ոճով հյուրանոցը:

Մինչևհինգը հանգստացանք, իսկ դրանից հետո սկսվեցինմեր դեգերումները: Ասեմ, որ Ստամբուլը մեր Երևանըչէ:Այստեղ կլիման տոթ է և խեղդող, այստեղ ընդհանրապես ցայտաղբյուր չկա, և դրա պատճառով մեզ մոտ մեծ խնդիր է ջրի հարցը: Այստեղ բոլորը «հյուրընկալ են և ժպտերես», եթե իհարկե դու պատրաստ ես քո քսակը բացել նրանց առջև: Հակառակ դեպքում` ժպտացող քաղաքակիրթ թուրքերը վերափոխվում են  դժգոհ դեմքերով ասիացիների: Այստեղ կարող ես գտնել բոլոր քաղաքակրթությունների ներկայացուցիչների` սևամորթների, պարսիկների, քրդերի, ռուսների, հայերի և այլն: 

Այցելեցինք Օրթաքոյ թաղամաս, որի ճանապարհին նորից ընկանք խցանման մեջ: Այստեղ տեսանք Կոստանդնուպոլսի նվաճողի` Մեհմեդ Ֆաթիհի պատվանդանը, նրա հինգ- մետրանոց հրանոթները, որոնց օգնությամբ անխնա ռմբակոծվել են Բյուզանդիոնի հաստ պարիսպները :Այստեղ մենք համտեսեցինք ձեզ արդեն հայտնի դարձած դոնդուրման` պաղպաղակը: Ետ գալուց փորձեցինք մեզ անծանոթ տրամվայը: Տեսանք Դոլմաբահչե Սարայըը: Մի օրվա համար այսքան հրաշք տեսնելը առավել քան բավական էր: