• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օձուն..., եկեղեցու բակ...գրքեր...

«Դասարան անիվների վրա»... Բայց որ այսքան հեռու... Տիկին Մարին ասաց, որ առանց գրքի ոչ մի տեղ չգնամ... Հավաքեցի անհրաժեշտ իրերս ու... 4 ժամ ճամփա գնալուց հետո հասանք Օձուն: Առաջին օրը հանգստացանք, հաջորդ օրն արդեն գործի անցանք, ընկերուհիներիս ծանոթացրի գործի բնույթին, վերցրինք գրքերն ու երեկոյան գնացինք Օձունի եկեղեցու բակ: Երեխաները շատ էին, երկուսին մոտեցանք ու մնացինք տեղում: Շրջափակել էին մեզ ու ինչ գտնում էին խնդրում էին, որ նվիրեմ: Ընկերուհիներս էլ զարմացել էին, առաջին անգամ էին նման իրարանցում տեսնում: Արդյունքում տոպրակները մնացին դատարկ: Վերջին բուկլետներն անգամ բաժանեցինք: Երեխաներին շատ էր հետաքրքրում գումարները ստանալու ժամանակահատվածը: Հիմնական հարցերը գումարի հետ էին կապված, սկսել էին արդեն առաջադրանքների պատասխանները ուզել մեզանից, քանի շուտ էր որոշեցինք միասին խաղալ: Յուրաքանչյուրն իր գրքերը պինդ-պինդ պահած խաղում էին: Արդեն դուրս էինք գալիս եկեղեցու բակից, երբ հանդիպեցինք Տեր-Վրթանես Քահանային, ներկայացրինք մեր ծրագիրը, ասացինք, որ գրքեր ենք նվիրել, ստացանք օրհնություն ու հեռացանք:
Ծրագրի իրականացմանը միացան նաև Զառայի կուրսընկերուհիներ Լուսինեն ու Անին, ովքեր ջերմ-ջերմ բարևում են կրթահամալիրցիներին: