• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տաճկապու

 

Տաճկապու էինք գնացել: Այն սրբավայր է, ուր այցելում են մարզի բոլոր բնակավայրերից, հատկապես իրենց ավանդական տոներին` Սբ. Զատկին, Վարդավառին, Համբարձումին: Քարի դռնից ներս մտանք, տեսանք Քրիստոսի դամբարանը, իսկ մյուս կողմում` մոմեր: Հանգած մոմերը վառեցինք, գետնին թափվածները հավաքեցինք, ընկեր Գայանեի հետ մաքրեցինք մատուռի ներսը: Բակում մեծ գերեզմանոց կար, որտեղ հանգչում էր հայտնի Սուքիասյանների ազգը. դա նրանց դամբարան էր: Երկու քարերի արանքով անցանք, երազանք պահեցինք: Հետո իջանք Ավազան /այդպես էին կոչում գյուղաբնակները/, որը առաջացել էր ժայռերի միջից բխող բուժիչ ջրով: Ջրի մեջ կոճակներ, կոպեկներ էին նետում` իրենց երազանքը կատարվելու համար: