• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձեր սպասված և կարևոր ՏՀՏ առաջարկները

Գիտակցելով, որ կրթահամալիրը լոկոմոտիվ է ՀՀ կրթական ոլորտում, ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի մշակվի 2012-13 ուս. տարվա պահանջներն ու խնդիրները ուղված ՏՀՏ-ին: Աշխատանքները գտնվում են ՏՀՏ միջոցների ինվենտարիզացիայի և խնդիրների մշակման փուլում: Հաջորդ՝ լուծումների տրման փուլին անցնելուց առաջ շատ կարևոր է կրթահամալիրի սովորողների, աշխատողների, ծնողների, գործընկերների և պարզապես բարեկամների քննադատությունը, խորհուրդները և առաջարկները (հուսամ առաջինը քիչ կլինի):

Կարող եք գրել և՛ [email protected] հասցեին և այստեղ քոմենթի ձևով:

Ձեզ եմ ներկայացնում առցանց շրջանառված ընթացիկ փուլում գտնվող աշխատանքային նախագիծը:

 

Ինվենտարիզացիա

Ինտերնետային կապ

ԱՁ Գ.Հովհաննիսյան 5 Mbs ֆիքսված սիմետրիկ, կենտրոնացված կապուղիով և ղեկավարմամբ

ԿՏԱԿ յուրաքանչյուր դպրոցում (բացառությամբ մեդիակենտրոնի) 3Mbs ADSL կապուղի (shared, ասիմետրիկ արտաբեռնումը 50%-ի չափով)

Փոստային ծառայություն: Կրթահամալիրն ունի Hotmail փոստային համակարգի օրգանիզացիոն լիցենզիա: Այս համակարգը թույլ է տալիս փոստերի կենտրոնացված ադմինիստրացիա, փոստային խմբերի ստեղծում, ինտեգրված է օրացուցային համակարգ, որը թույլ է տալիս ստեղծել միջոցառումներ, հրավիրել մարդկանց և խմբերի: Այն ինտեգրված է աշխատում նաև SKY Drive համակարգի և մայքրոսոֆթ օֆիսի քլաուդ համակարգի հետ:

Սերվերային տնտեսություն

Հիմա  գործում է intel i5, 2x4 Gb Ram, 1Tb HDD համակարգիչ, որպես WEB սերվեր mskh.am, armolimp.am դոմեինների համար՝ SentOS6 օպերացիոն համակարգի ապահովմամբ:Միացված է սովորական տնային UPS-ի, որը կարող է ապահովել անընդհատ հոսանքի սնուցում մոտավորապես 10-20 րոպե:

Առկա է HP ProLiant DL360 G7 CTO E56454x8 Gb RAM4x1 Tb HDD միացված է 3 kWt UPS-ի որը բավական երկար ժամանակ կարող է ապահովել սերվերի անխափան սնուցումը:

Ներքին ցանց

Կրթահամալիրի յոթ շենքերի միջև առկա է լարային կապ, որի միջոցով կարելի է ապահովել մինչև 100mbs դատա կապ:Այն վճարովի է (յուր. Կետի համար 10 000 դրամ), սակայն ԱՁ Գ.Հարությունյանը, փոխշահավետ պայմանագրի կնքման պայմանով, համաձայն է տրամադրել այն անվճար:

Շենքերի ներսում ներքին լարային ցանցը հասանելի է գրեթե յուրաքանչյուր կաբինետում՝ 100 Mbs արագությամբ:

WiFi router-ների և access point-ների միջոցով անլար ծածկույթով ծածկված է կրթահամալիրի մոտավորապես 80%-ը:

Ֆայլային արխիվներ

SKY DRIVE Համակարգ, յուրաքանչյուր օգտատերին 20Gb տարածք, Սեփական տարածքի մուտքը այլոց կողմից կարգավորելու հնարավորություն, քլաուդ համակարգով ինտեգրված Microsoft Office փաթեթ: Այս համակարգի միջոցով է լուծվել էլեկտրոնային մատյանների վարման խնդիրը: Գտնվում է կրաթահամալիրին չպատկանող Մայքրոսոֆթ ընկերության սերվերի վրա ՀՀ-ից դուրս:

Այս նույն համակարգում [email protected]անձնական տարածքում ստեղծված է ուսուցիչներին անհրաժեշտ ծրագրային փաթեթների արխիվ, հղումը տեղադրված է ՄՍԿՀ-ի կայքում (կրթահամալիրին ազատելով հեղինակային իրավունքի խախտման պատասխանատվությունից):

Յոթ շենքերի մուտք գործելու համար ստեղծված էր ներքին FTP սերվեր, մուտքերի տարբեր թույլտվություններով թղթապանակներով, տարբեր մակարդակների օգտատերերի բազայով, և անհրաժեշտ ծրագրային փաթեթների բազայով, որը սակայն անջատել եմ ուսուցիչների կողմից ակտիվ չօգտագործվելու պատճառով:

Մեդիագրադարան

Գործում է mskh.am վեբ կայքի միջոցով: Գրքերը թվայնացվում են սովորական սկաններների միջոցով: Կա սկան արված գիրքը ABBYY Fine Reader ծրագրով տեքտի վերածելու հնարավորություն, որը սակայն շատ ժամանակատար է: Գրքերը հիմնականում պահվում են PDF ֆորմատով, այս պատճառով էլ նրանց ծավալը շատ մեծ է լինում և անհարմար ներբռնման համար:

Տպագրատուն

Մինչև A4 ֆորմատի գունավոր և անգույն տպագրություն, պատճենահանման համակարգ, դիսկերի բազմացման և տպման համակարգ: Լամինացիայի համակարգ:

Տեսահսկման համակարգ

Մայր դպրոցի չորս սենյակներում տեղադրված է տեսահսկման համակարգ՝ տեսախցիկներ, որոնցից յուրաքանչյուր թևում մեկը ձայնագրիչ է, շարժումը գրանցող և ազդանշանող համակարգ, 4 DVR-ներ որոնք ձայնագրում են տեսախցիկներից և ըստ ժամի և ըստ ազդանշանի: Տեսախցիկները հասանելի են ներքին ցանցում գտնվող յուրաքանչյուր համակարգչից Internet explorer բրոուզերի միջոցով:

Թվային միջոցներ

Դասարանների մեծ մասը ապահովված են պրոյեկտորներով, էլ. գրատախտակներով (թվով 105 պրոյեկտոր, … էլ. գրատախտակ):

Սովորողներն ու դասավանդողները «զինված» են թվային ապարատներով, դիկտոֆոններով, նոթբուքներով և նեթբուքներով:

(գրատախտակների, պրոյեկտորների տեղադրման, լոկալ ցանցի տոպոլոգիայի սխեմաները պետք է ստեղծվի):

 

ՀԻՄԱխնդրում եմ ընթերցել Արամազդի, Արմինեյի և Սուրենի կողմից արված առաջարկներին, եթե կան շտկումներ կատարեք, ավելացրեք  ձերը: Խնդիրները փորձենք տեղավորել հետևյալ մեծ բաժիններում, որոնցից մի քանիսը առաջարկում էր Արամազդը: Եղածները ես արդեն ներառել եմ բաժիններում:

Խնդիրներ

 

1.    Ինտերնետային կապ

Ներքին ցանցի ճիշտ կազմակերպումը թույլ կտա բավական իջեցնել ինտերնետի ծանրաբեռնումը:

2.    Ներքին ցանց

Համակարգիչների կենտրոնացված սպասարկում և կառավարում:

Ինֆորմացիոն հոսքերի տարանջատում, ուղղորդման կազմակերպում և անվտանգության բարձրացում: (Սա բավականին մեծ գլուխ է և ժամանակատար:)

Բավական է ընկերական միջերեսի վրա հենված ֆայլային ներքին արխիվ (FTP):

Ցանցի մշտապես թարմացվող տոպոլոգիա:

Փաստաթղթերի` հայտերի, այդ թվում` էլեկտրոնային եղանակով գնման, դիմումների, տեղեկանքների և այլն, լրացում և ստորագրում:

3.    Անլար ներքին ցանցային ծածկույթ

Ծածկույթը բոլոր դպրոցների բոլոր թևերում պետք է ունենա միևնույն SSID և գաղտնաբառը, օգտագործողի գործը հեշտացնելու համար:

Բոլոր դպրոցների անլար ուղղորդիչների և հասանելիության կետերի ղեկավարման հասանելիություն միևնույն կետից:

4.    WEB կայքը

MSKH.am-ը պետք է հնարավորություն տա կրթահամալիրի կրթական ծառայությունների  շահառուներին (Սովորողներին, Օրինական ներկայացուցիչներին) մատուցված ծառայությունների համար վճարումներ իրականացնել իրենց բանկային քարտերի միջոցով:

Բոլոր ենթակայքերում գործեն որոնման համակարգերը:

Կայքը օգտագործելու, աշխատանքները ավելի որակյալ դարձնելու համար անհրաժեշտ  կարգերի մշակում:

Նոր տեխնիկական լուծումներ՝ հարցումների, քվեարկություններ կամակերպելու, ուսումնասիրություններ անելու համար:

5.    Մեդիագրադարան

էլեկտրոնային «ընթերցիչների» (eReaders) ներմուծում, էլեկտրոնային գրադարանի շեշտակի հարստացում: Գրքերի թվայնացման ծրագրերի յուրացում, ներդնում:

6.    Տեսահսկում (կարող է պետք է թվարկել` որտեղ կամ գրել «տեսահսկման համակարգի ընդարձակում)

7.    Հեռավար ուսուցում

·         Օնլայն առցանց ուսուցման տեխնիկական համակարգի մշակում:

·         Օֆլայն առցանց ուսուցման տեխնիկական համակարգի մշակում:

8.    Սերվերը որպես արտաքին ռեսուրս և որպես ներքին ռեսուրս: