• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առարկայական ծրագրին ներկայացվող պահանջներ

2012-2013 ուսումնական տարի

1. Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետ դասարանում լուծվող խնդիրները
2. Ուսումնական միջավայրի պահանջներ.
ուսումնական կաբինետ
համացանցում ուսուցման միջավայրը (կայք, ուսուցչի բլոգ….)
ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն)
3. Բովանդակությունն ըստ դասարանների, այդ թվում նաև`

  • մեդիա (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք) հմտություններ
  • սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ինքնակրթություն)
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը ծրագրում

4. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.

  • ուսումնական պարապմունքների` դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների նկարագրություն
  • անհրաժեշտ ուսումնական նյութեր (էլեկտրոնային և տպագիր գրականություն, ֆիլմեր, այլ նյութեր),  ուսումնական նյութերի, միջոցների օգտագործման մեթոդական նկարագրություն
  • սովորողի ուսումնական գործունեության ձևերը. դրանց հիմնական բովանդակությունը, կազմակերպումը
  • դասարանում և տանը ուսումնական պարապմունքի, ինքնակրթության  կազմակերպման մեթոդական նկարագրություն

5. Հատուկ ուսուցում. այդ թվում` սովորողների հետազոտական աշխատանք. (հնարավոր հետազոտական աշխատանքների թեմաներ` իրենց անոտացիաներով, որոնցից սովորողները կարող են խմբով կամ անհատապես ընտրել իրենց ընտրությամբ, դրանց կատարման ժամկետները) և հատուկ կարիքներով սովորողների աշխատանք
6. Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը. սովորողի ուսումնական թղթապանակի բովանդակությունը, ինքնաստուգման, ստուգողական առաջադրանքների ժամանակացույցը և բովանդակությունը 
7. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ.
8. Ուսումնական ճամփորդություններ
9. Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր)
10. Այլ

 

«Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է առարկայական ծրագրերի միջոցով և սույն չափորոշչի համաձայն ներառում է հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված ու սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտելիքները,  մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը,  մշակութային,  բարոյական ու գեղագիտական,  ազգային և համամարդկային արժեքները։ Հանրակրթական ծրագրերի առարկայացանկը ձևավորվում է սույն չափորոշչով սահմանված սկզբունքներին համապատասխան»:

Հանրակրթության պետական չափորոշիչ