• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ հոգնած վիճակով և վառված մարմնով

Իմ հոգնած վիճակով և վառված մարմնով ողջունում եմ ձեզ: Այսօր` առավոտյան` ժամը 9-ին, ուղևորվեցինք դեպի Կարճաղբյուր: Ճանապարհին կանգ առանք Սևանում: Մենք շատ շուտ հասանք լողափ: Լողացինք,խաղացինք վոլեյբոլ և այլն: Մտածում էինք, որ ճանապարհը շատ կարճ է, բայց պարզվեց, որ` ոչ: Նորատուսում հարցազրույց վերցրեցինք գյուղի դպրոցներից մեկի տնօրենից: Հետո ուղևորվեցինք Վարդենիս: Եկանք: Տեղավորվեցինք, վրանները խփեցինք: Լավ ստացվեց. համ տեղն էր լավ, համ վրանը` հարմարավետ: Հետո գնացինք խաղալու: Ի~նչ մածուն, ի~նչ լավաշ՝ անմահական ու իսկական: Եվ հիմա ես, իմ հոգնած վիճակով և վառված մարմնով, պատմում եմ ձեզ այս օրվա մասին: