• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իսկ դուք չէիք հավատում, որ մեզանից պրծում չկա... այսօր էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունում

 

Կարծես թե դպրոց էինք եկել վկայականները վերցնելու… ի՜նչ վկայականներ, մեզ դեռ շատ հետաքրքիր օր էր սպասվում: 

Տիար Գևորգը ներկայացրեց «2+1» ծրագրով կամ բանաձևով գործող ավագ դպրոցի հաշվետվությունը: Ներկա էին նաև լրագրողներ: Խոսեցինք մենք՝ շրջանավարտներս, ուսուցիչները, տիար Գևորգը… հաճելի էր ևս մեկ անգամ լսել մեր անցած ճանապարհը: Հաճելի էր, բայց դժվար. մի քիչ կարոտեցի, իսկ ավելի շատ նախանձեցի հաջորդ սերունդներին: 

Հաշվետվություն, հարցազրույցներ, ամփոփում… այս ամենից հետո տիար Բլեյանի ղեկավարությամբ շարժվեցինք «Կենտրոն» հեռուստաընկերություն «Հայկական ուրբաթ» ծրագրի նկարահանամանը մասնակցելու համար: Տիար Բլեյանը բանավեճի մասնակից էր, իսկ մենք ժպտում էինք ու ծափահարում: Քննարկման թեման Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցն էր: Մի կողմը պաշտպանում էր դրա կարևորությունը, մյուս կողմը` հաստատում դրա բացասական արդյունքը: Ի տարբերություն մյուս մասնակիցների, տիար Բլեյանը լավ էր տիրապետում իրադարձության վերաբերյալ տեղեկություններին ու նյութերին ու շատ հստակ կարողանում էր բավարարել բոլոր հարցերը: 

Երբ վերադարձանք նկարահանումից, դիմավորեցինք «Ասպետ» ճամբարից վերջապես վերադարձող մեր ընկերներին ու ուսուցիչներին: 

Այսօր «Կենտրոն» հեռուստաընկերությունում էինք, ամսի 20-ին կմիանանք Իզմիր գնացող խմբին ու կգնանք Ապարան: 

Հուլիս ամիսն է, իսկ շրջանավարտները կրթահամալիրի ամենակատիվ սովորողներն են: