• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասանք տուն` մեր տուն

 

Սկզբում ես ու Արևը չէինք կարողանում համակերպվել գյուղի առօրյային: Թեև մեզ շատ լավ ընդունեցին, օգնեցին մեր տղաներին` վրաները խփելուն, հարևանները իրենց տուն էին հրավիրում, սակայն հատկապես ինձ կովերի հոտն ու ձայները տհաճություն էին պատճառում: Անհամբեր սպասում էինք, թե երբ են ասելու՝ որտեղ ենք քնելու: Իմանալուց հետո ծանոթացանք տեղանքին, ինքներս ընտրեցինք՝ որտեղ ենք քնելու, ու վազեցինք դուրս՝  խաղալու: Այնտեղի երեխաները՝ Հովոն ու Արմենը, շատ չարաճճի էին և մեզ վախեցնում էին: Բայց մենք վերջապես նրանց հետ լեզու գտանք և ընկերացանք: Պարզվեց, որ այդքան էլ ճիշտ չեմ եղել: Աստղազարդ երկինք, խոնավ, սառը օդ, հաճելի մթնոլորտ...