• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավգուստին Երանելուն, նրա մերձավորներին և ոչ միայն նրանց վերհիշելիս...

 Նորից խոհանոց ու սիգարետի գլանակ...

Այգեստան գյուղից վերադառնալիս, ճանապարհին, երբ մեզ տեղափոխող վարորդը էսթետիկ գերաճ էր ապրում Վարդան Ուռումյանի տարաբորբ հնչյունների ներքո, չգիտես ինչու հիշեցի Ավգուստին Երանելուն և նրա ժամանակները, հիշեցի ու երանի տվեցի: Երանի տվեցի, որովհետև նրա ժամանակներում չկար այն ամենը, ինչ երանելի երազով տեսնում էինք մենք՝ ճամբարից վերադարձողներս: Մի խոսքով: Արցախում ու Հայաստանում նույնն է, մարդիկ ունեն նույն խնդիրներն ու հոգսերը, միայն թե Արցախում, երգարվեստի վիճակն ավելի վատ է: Ստեփանակերտից Այգեստան վերադառնալիս, տաքսու մեջ, երեկոյան ուշ ժամին, մղկտում էի «Չուկչա չարաքչա, գնացքն է սլանում» երգի ներքո:

Ի դեպ, Արցախում Կոլխոզաշեն անունով գյուղ կա: Կա նաև լեզվական խնդիր:

Մի փոքր ճամբարից: Լավ առիթ էր, դրական, սովորողներին իրականում ճանաչելու, տեսնելու նրանց քիչ թե շատ նեղ պայմաններում: Մեծ հաշվով դժգոհ չեմ: Ունենք սովոողներ, ովքեր իրականում շատ ավելի հրաշալի մարդիկ են, քան իրականում ներկայանում են. դա ինձ հուսադրեց: 

Ունեցանք շատ հաջողված հայրենագիտական ճամփորդություններ, որոնց մասին կպատմեմ ավելի մանրամասն, բայց հաջորդիվ: Եղանք նաև Գանձասարում, արդեն հարազատ ճամբարում, ի դեպ, Բաբկեն Բալայանը, սանհանգույցի և լվացարանների դռների վրա այդպես էլ փական չէր դրել, Շուշվա Դուզը իր տեղում էր, Աղդամը` ավելի թալանված, իսկ ՄԵսրոպյան Ռաֆայելն այնպես ստուգաբանեց Ամարաս տեղանունը, որ Աճառյանի մոտ վերակենդանանալու ու Ռաֆին մի քանի հայերեն բառ ասելու ցանկություն առաջացավ:

Երբեք Արցախից այսքան հեշտ չէի բաժանվել:

Հ. Գ.

http://mskh.am/am/21072  Այս նյութի տակ եղած երկրորդ մեկնաբանությանը կանդրադառնամ առանձին հրապարակումով կամ ակնարկով, հիմա շատ հոգնած եմ: