• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այ քեզ փորձանք-վրան

Այսօր մեր հանդիպումը կայացավ հետևյալ կերպ. մենք հավաքվեցինք Նոր դպրոցում և փորձեցինք տեսնել իմ գծած ճանապարհը: Համակարգիչը միացրեցինք, մեկ էլ տեսնենք` ինտերնետ չկա: Հինգ րոպե անց տեսանք, որ պրոյեկտորն էլ են կտրել, չունենք: Վերջը մտածեցինք, մտածեցինք ու գնացինք ուրիշ դասասենյակ, գծածս քարտեզը դրեցի. հիմա էլ ընկեր Մարգոն դժգոհեց, ասաց, թե ես վատ եմ գծել, բայց դե, ինքն էլ իր ասածին չէր հավատում, ես էլ բռնեցի ու մոտիկացրեցի նկարը, և դժգոհությունները հoդս ցնդեցին: Քարտեզի հարցը լուծվեց, և գնացինք Մայր դպրոց: Երեք վրան ու մի քանի քնապարկ վերցրեցինք ու տարանք պահակի սենյակ:  Հանկարծ ասացի` բա, որ ես էլ ծիտիկ դառնամ, էէէէէէ,~ բա որ էս վրանները տանենք ու վատը լինեն, ինչ պիտի անենք: Պիտի անե~նք, ստուգելու համար մի վրանը բացեցինք, ստուգեցինք լավն էր, հիմա դրել ենք հինգ հոգով ուզում ենք վրանը տեղավորել պայուսակի մեջ, չի ստացվում: Տանջվեցինք, տանջվեցինք, չկարողացանք դնել պայուսակի մեջ: Գնացինք, որ այն տանք մեր տուրիզմի վարպետ` ուստա ընկեր Արտակին. նա էլ  կես ժամ չարչարվեց ու չարչարվեց:  Ընկեր Հասմիկը հասավ օգնության, բայց էլի բան չստացվեց: Մարդկանց գործից կտրեցինք, տանջվեցինք-տանջվեցինք, չկարողացանք վրանը պայուսակի մեջ դնել և մեր ուսերից բեռը թոթափելով` այն դրեցինք ընկեր Ալինայի ուսերին:

Է~, մեր հույսը դուք եք, ընկեր ԱԼԻՆԱ:    

Արեգ Գևորգյան